ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ MIDEM ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Արխիվ 12-16

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ MIDEM ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության կազմակերպչական աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ 2015 թվականի հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով կմասնակցի MIDEM  միջազգային երաժշտական փառատոնին: Փառատոնի չորս օրերի ընթացքում  Կաննը ողողված կլինի հայկական երաժշտությամբ, ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում կհնչեն հայկական դասական, հեգեւոր, ջազ, ռոք, էթնո-ջազ կատարումներ: Կկազմակերպվեն դասախոսություններ հայկական մշակույթի, ժողովրդական գործիքների, Կոմիտասի, ինչպես նաեւ Հայաստանով ոգեշնչված աշխարհահռչակ կոմպոզիտորների` Հայաստանին նվիրված ստեղծագործությունների թեմաներով:

Յուրաքանչյուր տարի, մասնակից երկրներից մեկին հնարավորություն է ընձեռվում ներկայանալու  փառատոնին պատվավոր երկրի կարգավիճակով, ինչն էլ նշանակում է, որ փառատոնի շրջանակում`գերակա երաժշտական թեման տվյալ երկրի երաժշտությունն ու մշակույթն է: Փառատոնին հայ մշակույթը ներկայացվելու է իր ողջ բազմազանությամբ.երաժշտությունից բացի կներկայացվեն նաեւ հայկական կերպարվեստը, խոհանոցն ու նորաձեւության ժամանակակից զարգացումները: Բացօթյա միջոցառումների շարքում ելույթներով հանդես կգան նաեւ պարային համույթներ` «Բերդ» եւ «Յարխուշտա» պարային կատարումներով, կհնչեն հայկական դուդուկը, զուռնան, դհոլը, թառը:

ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ խոսքով`փառատոնին մասնկցելու առաջարկը Հայաստանը չէր կարող չնդունել, որովհետեւ փառատոնն ամենհեղիանակավորերից մեկն է աշխարհում: «2015 թվականին մենք ընտրել ենք երեք կարգախոս`«Հիշողություն», «Երախտագիտություն», «Վերածնունդ»: MIDEM-ի ծրագիրը տեղ է գտել «Վերածնունդ» գաղափարի մեջ, քանի որ այս հեղինակավոր հարթակում մենք ներկայացնելու ենք ոչ միայն մեր երաժշտարվեստը եւ երաժշտական ավանդույթները , այլեւ վերածնված Հայաստանը: Միեւնույն ժամանակ մեր հիշողությունն ուղղելու ենք հայ  դասական երաժշտության հիմնադիր մեծն Կոմիտասին»,-շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանից եւ փառատոնի կազմակերպիչներից նշեց Հասմիկ Պողոսյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան  ԺԱՆ- ՖՐԱՆՍՈՒԱ  ՇԱՐՊԱՆՏԻԵՆ փաստեց, որ Հայաստանի մասնակցությունը փառատոնին լի է խորհրդանիշներով.«Այն, որ Հայաստանն այս հռչակավոր փառատոնին հանդես է գալու պատվավոր երկրի կարգավիճակում, արդեն խոսում է տվյալ երկրի հռչակավոր եւ մեծ լինելու մասին: Սա երախտիք է առ հայկական երաժշտություն, երախտիք ուղղված հայկական արվեստին: Միեւնույն ժամանակ այն համապիտանի մի ուղերձ է: Ինչ- որ տեղ սա արտահայտում է նաեւ այն միտքը, որ մշակույթը ավելի ուժեղ է, քան բռնությունն ու ատելությունը: Այս փառատում Հայաստանը կունենա բացառիկ հնարավորություն ներկայացնելու իր երաժշտությունն` ավանդական բոլոր դրսեւորումներով»,-ընդգծեց Ժան- Ֆրանսուա  Շարպանտիեն:

Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով ներկայացնելու նպատակով` «ՊրոԱրտ» ընկերության ստեղծագործական թիմը մշակել եւ ներկայացրել է «Երաժշտության հայկական էլեմենտները» կոնցեպցիան: Որպես MIDEM-ի խորհրդանիշ, Հայաստանը մշակել է  ՆՈՒՌ-ը, որը պատկերված է չորս տարբեր գույներով, դրանք խորհրդանշում են  ոգեշնչման չորս հիմնական  հայկական տարրերը`հողը, օդը, ջուրը եւ կրակը: Կաննում կլինի  նաեւ հայկական մեծ տաղավար, որտեղ կներկայացվեն Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս գործող երաժշտական խմբերի, անհատ կատարողների, կոմպոզիտորների ստեղծագործությունների սկավառակները եւ ոլորտին վերաբերող տպագիր նյութեր: Աշխատանքներ են տարվում Կաննում Հայաստանի վիզուալ ներկայացման ուղղությամբ: Միջոցառման ընթացքում ողջ քաղաքը զարդարված կլինի հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր» երկիր խոհրդանշող դրոշներով: Կաննի ամենահայտնի «Կարլթոն» հյուրանոցի շենքի ճակատին կցուցադրվի հայկական պատմությունն ու մշակույթը ներկայացնող ֆիլմ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում