ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ԵԹԵ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԷՐ ԲԱՑԱՌՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է
Արխիվ 12-16ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ԵԹԵ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԷՐ ԲԱՑԱՌՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵՄ ՀԱԿ-ՀՀՇ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Օրեր առաջ «Իրավունքը», հղում տալով իր աղբյուներին, տեղեկացրել էր, որ ՀՀՇ-ի, «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկման համար դրական չի ընդունվել «Ժողովրդավարական Հայրենիք», Պահպանողական ու ԱԻՄ կուսակցությունների կողմից:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում վերոնշյալ կուսակցությունները հանդիպումներ են ունենում եւ փորձում ստեղծել արեւմտամետ ճակատ:
«Իրավունքն» այս եւ մի քանի այլ հարցերի ճեպազրույց ունեցավ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ:
- Պրն Զուրաբյան, մեր տեղեկություններն այն մասին, թե «Ժողովրդավարական հայրենիք», ԱԻՄ ու Պահպանողական կուսակցություններին դուր չի եկել ՀՀՇ-ի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, իրականությանը համապատասխանո՞ւմ են:
- Ես ճիշտն ասած որեւէ տեղեկություն չունեմ դրա վերաբերյալ, ասեմ, որ քաղաքական կոնսուլտացիաներ մենք իրականացնում ենք ոչ միայն չորս-հինգ ուժերի հետ: Քաղաքական այլ կոնսուլտացիաների մասին շատ հաճախ չենք էլ տեղեկացնում:
- Դուք երբեւէ վերոնշյալ ուժերի հետ կոնսուլտացիաների մասնակցել՞ եք:
- Ես երբեւէ չեմ մասնակցել, բացակայում էի ՀՀ-ից: Մեզանից մի անգամ մասնակցել է Ալեքսանդր Արզումանյանը: Նա կարող է հստակ պատասխանել:
- Պարոն Զուրաբյան, ճիշտ են այն տեղեկությունները, որ ՀԱԿ-ից արտահոսք կա դեպի ՀՀՇ:
- Գիտեք ինչ, եկեք էս հարցը հանենք:
- Պարոն Զուրաբյան, մենք ցանկանում ենք տեղեկանալ` շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, թե` ոչ:
- Ես որեւէ տեղեկատվություն չունեմ` որտեղից են մեզ մոտ գալիս: Անդամագրությունը շարունակական գործընթաց է: Մենք մարդաորսով երբեւէ չենք զբաղվել: Չենք փորձել այլ քաղաքական ուժից մարդկանց բերել մեզ մոտ:
- ՀԱԿ-ի հետ համագործակցություն ՀՀՇ-ը հնարավոր համարո՞ւմ է` հաշվի առնելով ընդդիմության դաշտում տեղի ունեցող վերադասավորումները:
- Չեմ ուզում համեմատվել մոհիկանների հետ, բայց անգամ մարտի մեկին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց` չի բացառում որեւէ օր համագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ: Եթե նա չէր բացառում Ռ. Քոչարյանի հետ համագործակցությունը, ապա ինչու ես պետք է բացառեմ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը: Մի բան արձանագրենք. նույն ՀԱԿ-ը, այլ քաղաքական գործիչներ ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի վերաբերյալ շատ վատ արտահայտություններ են արել, ընդհուպ մեղադրելով մարտի մեկի սպանդի համար:
- Իսկ դուք ընդունում ե՞ք ԲՀԿ-ի հասցեին ուղղված այդ մեղադրանքները:
- Երբ տեղի է ունեենում մարտի մեկ, կարծում եմ, որ դրա հիմնական մեղավորն այն մարդն է, որը ղեկավարում է երկիրը: Թե ովքեր են մասնակցել, ովքեր` ոչ, պատասխանը կտա օբյեկտիվ քննությունը, որի հնարավորությունից զրկված են եղել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

