«ՉԿԱ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՉԿԱ ՕԵԿ». ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ

Արխիվ 12-16

«ՉԿԱ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՉԿԱ ՕԵԿ». ԳԱՌՆԻԿ

ԻՍԱԳՈՒԼՅԱՆ


 

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ «Եթե չկա Գ. Ծառուկյանը, ապա չկա ԲՀԿ-ն» արտահայտության հետ Գառնիկ Իսագուլյանը «Իրավունք»-ի լրագրողի հետ զրույցում չհամաձայնեց, քանի որ ըստ նրա` նույն ձևով կարելի է ասել, որ եթե չկա Արթուր Բաղդասարյանը, ապա չկա ՕԵԿ-ը: «Բայց որոշակի պարկեշտություն է պետք ունենալ, որպեսզի նման արտահայտությունները ճիշտ ընկալվեն, քանի որ երբ ճնշում կա մարդու վրա, և դրա պատճառով է նա ակտիվ քաղաքականությունից դուրս գալիս, ու եթե Արթուր Բաղդասարյանի նկատմամաբ նույն բանը կիրառվի, ու ինքը դուրս գա Օրինաց երկրից, ու իրեն չաջակցեն, այն առումով, ինչ առումով ես եմ ասում, ապա նույնը կարելի կլինի ասել նրա մասին»,- ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:

Իսագուլյանի համար վիրավորական է ընդհանուր առմամբ նաև Ա. Բաղդասարյանի այն արտահայտությունը, թե ինքը երբեք օգնական կամ ենթակա չի աշխատել, քանի որ ծառայել, կամ աշխատել պետության համար դա չի կարող վատ ընկալվել ոչ մեկի կողմից: «Եթե անվտանգության խորհրդի նախագահը երկրի նախագահն է, ապա այդ խորհրդի քարտուղարն այն մարդն է, ով կատարում է խորհրդի նախագահի հանձնարարությունները, և ինքը ենթակա է»,- ասում է Գ. Իսագուլյանը:

Այն դիտարկմանը, թե արդյո՞ք քաղաքականությունը բարոյական կարող է լինել, Իսագուլյանն ասաց, որ բարոյականությունը և քաղաքականությունը նույնական են, այլ հարց է, որ անբարո քաղաքական գործիչներն են քաղաքականությունը դարձնում անբարո:

«Քաղաքականությունը անբարոյական դարձնում են անբարոյական քաղաքական գործիչները, իսկ նրանք, ովքեր մտածում են իրենց պետության, ժողովրդի մասին և պետական շահը գերադասում են անձնական շահից, նման քաղաքական գործիչներին ոչ ոք չի կարող ասել, որ նման քաղաքականությունն անբարոյականություն է: Դրանք ըստ էության հոմանիշներ են, և եթե մարդը քաղաքական առումով ճիշտ քայլեր է կատարում, ապա նա բարոյական անձնավորություն է: Հակառակ դեպքում ցանկացած արվեստի կամ արհեստի մասին կարելի է նույնն ասել: Եվ եթե գնում ես խառատի մոտ և պատվիրում ես ինչ-որ բան, բայց ինքը պատրաստում է միանգամայն ուրիշ բան, ապա ի՞նչ պետք է ասել այդ խառատի մասին»,- ասաց Գ. Իսագուլյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում