«ԵՐԲ ԿԼԻՆԻ ԴԻԱԿԸ, ԿԽՈՍԵՆՔ ԳՆԻ ՄԱՍԻՆ». ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ «ԲԱԶԱՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ

Արխիվ 12-16

«ԵՐԲ ԿԼԻՆԻ ԴԻԱԿԸ, ԿԽՈՍԵՆՔ ԳՆԻ ՄԱՍԻՆ».

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ

«ԲԱԶԱՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

 

Օրեր առաջ, iravunk.com-ում հրապարակել էր ` «Փողը տուր, դիակիդ կտամ. «բազար»` դիահերձանարում» եւ «Դիահերձարանի տնօրենի անուն-ազգանունը` պետական  գաղտնիք» վերտառությամբ հոդվածները, որտեղ անդրադարձել էինք «Արմենիա» հանրապաետական բժշկական կենտրոնին պատկանող դիահերձարանում տեղի ունեցած  «բազարին»` մեզ դիմաց քաղաքացիներից մեկի ընկերոջ հոր դիակի շուրջ:

Հիշեցնենք` մեզ դիմաց քաղաքացու  ընկերոջ հորը  դիահերձելու համար պահանջել էին 85.000 դրամ, սակայն, երբ քաղաքացին ասել էր, որ հնարավորություն չունի այդքան  վճարելու, սակարկել էին եւ որպես վերջնական գին`պահանջել 55.000 դրամ:

Մեզ չէր հաջողվում պարզաբանում ստանալ դիահերձարանից, ուստի «Իրավունքի» լրագրողն այսօր այցելեց վերոնշյալ դիահերձարան: Ինչպես  ժողովուրդն է ասում, երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ:

Դիահերձարանը Ֆորտ Բոյար քարե ամրոցն էր հիշեցնում` իսկական լաբիրինթոս` տարբեր մուտքերով, հին դռներով, ժանգոտած աստիճաններով կես կատակ, կես լուրջ ասած ճանապարհ դեպի դժոխք: Աշխատակիցներն էլ` կարծես մեկը մյուսից անտեղյակ, չգիտեին մեր հարցերին ինչպես պատասխանել, կամ միգուցե լրագրողի անուն էին լսել ու չգիտեին` ինչպես խուսափել հարցերի տեղատարափից:

Առաջինն ում մոտեցանք, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ախտաբանա-անատոմիական բաժանմունքի վարիչ վարիչ Վարդան Դաբաղյանն էր, ով «Իրավունքի» հետ զրույցում անմեղ ու անտեղյակ հայացքով նախ ասաց, որ տեղյակ չէ` օրեր առաջ «Արմենիա» բժշկականի դիահերձարանի մասին ինչ հոդված է տպվել, ապա  հավելեց, որ  դիահերձարանի գնային քաղաքականությունը ինքը չի որոշում, այլ հանրապետական հիվանդանոցի երրորդ հարկում տեղակայված ադմինիստացիան`  Քրմոյանի գլխավորությամբ:  «Իսկ կասեք` ի՞նչ է եղել»,- հետաքրքվեց ախտաբանա-անատոմիական բաժանմունքի վարիչը:

Հետաքրքիր է, պրն Դաբաղյան, եթե դուք իրավասու չեք  մեր հարցերին պատասխանել, ինչու էիք ցանկանում լսել մեր բողոքը եւ խլել ժամանակ թե՛ ձեզանից,  մեզանից:  Պարզվում է, որ հենց Վարդան Դաբաղյանն է իրավասու (համենայնդեպս,  մի քանի աշխատակիցներ մեզ այդպես ասացին)  լսել բողոքներն ու տալ դրանց պատասխանները: Սակայն մեր զրուցակիցը փորձում էր հնարավորինս «ցրել» լրագրողին` ասելով, որ  դիահերձարանի տնօրինությունը տեղակայված է «Արմենիա» հանրապետական  հիվանդանոցի երրորդ հարկում, եւ պետք է դիմել  ֆինանսական գծով տնօրեն Նորայր Քրմոյանին:

Ինչեւէ, փորձեցինք հիվանդանոցում գտնվող դիահերձարանի տնօրինությունից պարզաբանում ստանալ, սակայն այդ պահին ստացանք հեռախոսազանգ մի աղջկա կողմից, ով  ներկայացավ որպես դիահերձանաի տնօրենի կողմից լիազորված անձ`մի աղջիկ, ով առաջարկեց հեռախոսով խոսել: Ի պատասխան ասացինք, որ հիմա գտնվում ենք դիահերձարանում եւ կարող ենք նրան հանդիպել: Վերջինս, սակայն, հրաժարվեց` ասելով, որ  հանդիպման համար ժամանակ չունի. «Եթե հանդիպելու ժամանակ չունեք, ինչպե՞ս եք մեր հարցերին պատասխանելու հեռախոսով»,- հակադարձեցինք ոմն պատասխանատուին: Ի վերջո, մեզ հաջողվեց  հանդիպել տնօրենի ներկայացուցչի հետ, որի անուն-ազգանունն այդպես էլ չիմացանք: Ականջին ամրացված պիրսինգով տնօրենի ներկայացուցիչը նախ անակնկալի եկավ` տեսնելով մեզ, ապա կրկին հրաժարվեց մեր հարցերին հստակ պատասխանել: Ավելին` նա սկսեց հոխորտալ եւ մուննաթով ասել,  թե ինչու ենք եկել` առանց իրենց տեղյակ պահելու: Մեր զրույցի ընթացքում պիրիսնգով աղջիկը պահանջում էր բողոքողի անուն-ազգանունը, որպեսզի, ըստ բողոքի, հասկանան խնդրի էությունը: Հիշեցրինք նրան` լրատվամիջոցը զբաղվում է երեւույթի ուսումնասիրությամբ, ոչ թե անուն-ազգանուններով հրապարակելով: Սա զայրացրեց մեր զրուցակցին, ով պարսպի նման փակեց մեր ճանապարհն ու թույլ չտրվեց զրուցել տնօրենի` ավելի կոնկրետ մենեջերի` Արթուր Հովհաննիսյանի հետ, ով, որքան հասկացանք, զբաղվում  է դիահերձարանի ֆինանսական հարցերով: Ինչպես ասում են` փողի տոպրակը հենց նրա տակ է:

Ի դեպ, մինչ ներկայացուցչին գտնելը դիահերձարանի մուտքին փակցված դիահերձման վճարովի ծառայությունների ցուցակը նկատեցինք, որտեղ գրված է, թե ինչ արժե մեկ դիահերձումը` 13.000 դրամ:












 

 

 

 


Սակայն, օրեր առաջ «տուժած» քաղաքացուց պահանջել էին տարբեր չափի գումարներ: Տնօրենի ներկայացուցչից փորձեցինք  պարզել` ի՞նչ արժե, ի վերջո, դիահերձումը, եթե 13.000 դրամի փոխարեն պահանջել են սկզբում 85.000, իսկ հետո 55.000 դրամ: Վերջինս այսպես պատասխանեց. «Երբ կլինի  դիակը, այդ ժամանակ գնի մասին կխոսենք: Էստեղ հենց  ընենց ոչ մեկից  գումար չի վերցվում: Ամեն ծառայությունն ունի իր գինն ունի»: Այս պատասխանից կարելի է եզրակացնել, որ այս գործում օգնության է հասնում մարդկային ճաշակը եւ ըստ դիահերձողների ճաշակի` նաեւ գին է որոշվում: Մի խոսքով`մենք դիահերձարանից հեռացանք առանց որեւէ հստակ պատասխանի, քանի որ, եթե դիահերձարանը մասնավոր է, ապա պետք է ունենա կոնկրետ գնացուցակ եւ դրան համապատասխան բացատրություն: Իսկ եթե այն պետական է, կրկին հստակ սահմանված գներ պետք է լինեն:

Փորձեցինք  պարազաբանում ստանա նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենից`Գրիգոր Գրիգորյանից, քանի որ դիահերձման վճարովի ծառայության փաստաթղթում առկա էր «Արմենիա» բժշկական կենտրոնի  տնօրենի ստորագրությունը, սակայն մեզ ասացին, որ հարցերին կպատասխան փոխտնօրեն Հարություն Դավթյանը: «Բայց ինչի համար հենց ինձ»,- անակնկալի եկավ փոխտնօրենը, իսկ երբ լսեց, որ տնօրինությունն է կարգադրել պարզաբանում տալ մեզ, ասաց, որ իրավասու չէ մեր հարցերին պատասխանել: Իսկ թե ով է իրավասու, փոխտնօրենը խոստացավ ճշտել ու «անհետացավ»: Մոտ երկու ժամ անց  մեզ տեղեկացրին, որ տնօրինությունը չի կարող մեր հարցերին պատասխանել:

Առողջապահության նախարարության բժշկական քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանն էլ  անդրադառնալով  խնդրին,  ասաց, որ առաջին պատասխանատուն  տվյալ բժշկական կենտրոնն է` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը: «Մենք հարցում ենք արել, սպասում ենք իրենց հարցմանը, բայց միայն դրանով չենք բավարարվելու: Փորձում ենք հասկանալ` ինչ է կատարվում»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է դիահերձարանի  տնօրենի լիազորված անձի`«Երբ կլինի  դիակը, այդ ժամանակ գնի մասին կխոսենք» արտահայտությանը, Ծաղիկ Վարդանյանն այդ պատասխանը համարեց հուզմունքի  ու վախի արդյունք: «Դա ոչ իրատեսական պատասխան է»,-ասաց  մեր զրուցակիցը:

Իսկ եթե կենտրոնը ոչ մի քայլ չձեռնարկի, Ծ.Վարդանյանի խոսքով` հաջորդ քայլը առողջապահության նախարարության կողմից վարույթ հարուցելն է: «Նման դեպքում նախարարի հանձնարարականով պետք է վարչական վարույթ հարուցվի, որով տվյալ կազմակերպությունը ենթարկվում է ֆինանսական ու վարչական պատասխանատվություն: Այն առաջին հերթին ներառում է տուգանք տվյալ կազմակերպությանը»,-եզրափակեց առողջապահության նախարարության բժշկական քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Հ.Գ. Դատելով դիահերձարանում փակցված  վճարովի ծառայությունների փաստաթղթում  ֆիքսված գներից, մեզ դիմաց քաղաքացու բողոքից,  ինչպես նաեւ բժշկական կենտրոնի կողմից անպատասխան մնացած մեր հարցերից` կարելի է եզրահանգել` վերոնշյալ բժշկական կենտրոնը դիակների հաշվին մեծ գումարներ են շորթում` բացահայտ թալանելով մեր քաղաքացիներին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում