ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ՕՐԵՐ ԱՌԱՋ ՆՈՒՅՆ ՔԱՅԼԻՆ ԴԻՄԱՑ 13-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻ ԱԶԳԱԿԱՆԸ
Արխիվ 12-16ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ՕՐԵՐ ԱՌԱՋ ՆՈՒՅՆ ՔԱՅԼԻՆ ԴԻՄԱՑ
13-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻ ԱԶԳԱԿԱՆԸ
Ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում` նկուղում կախվելու միջոցով կյանքին վերջ էր տվել ազգությամբ եզդի` 47-ամյա Շիրին Մամոյանը: Թե, ինչն էր տղամարդու ինքնասպանության պատճառը Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը iravunk.com-ի հետ զրույցում դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ.«Շիրինը դեպքի նախորդ օրը որդուն առաջարկել է գնալ պապի մոտ և մենակ է մնացել: Որդիներն առավոտյան եկել են, տեսել` հայրը չկա, փնտրել են և գտել նկուղում: Ասում են` դեպքի օրն էլ ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Նա օրեր առաջ ինքնասպան եղած 13-ամյա ազջկա հոր հորեղբայրն էր»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

