ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ, ՈՐ ՉՊԵՏՔ Է ԿՐԱԿԵՆ, ԲԱՅՑ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ»
Արխիվ 12-16ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ
ԵԿԵԼ, ՈՐ ՉՊԵՏՔ Է ԿՐԱԿԵՆ, ԲԱՅՑ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ»
«Ճիշտ է` այն ժամանակվա պես հաճախակի չեն, բայց կրակոցներն այսօր էլ շարունակվում են Դոնեցկի եւ Լուգանսկի այն վայրերում, մասնավորապես, օդանավակայանի շրջանում, որտեղ մշտական պատերազմական շունչն անկապակաս է: Ժողովուրդը լարված, խուճապահար վիճակի մեջ են, անընդհատ սպասում են, թե հեսա նորից ավերածություն կսկսվի, որովհետեւ եթե համաձայնության են եկել, որ չպետք է կրակեն, բայց կրակում են, ուրեմն չի բացառվում, որ նորից թարմացնեն իրենց նախկին գործողությունները`ռմբակոծությունները, կրակոցները, տանկերով խաղաղ ժողովրդի վրա դուրս գալը...: Այդ լարված վիճակի հետ մեկտեղ, այսօր Ուկրաինայում ժողովրդի սոցիալական վիճակն է սարսափելի, դժվար ու բարդ: Ոչ մի տեղից ֆինանսական աջակցություն չունեն, թոշակներ կարելի է ասել չեն ստանում, աշխատանք չկա, որ աշխատավարձ ստանան: Ով էլ ժամանակին մասնավոր բիզնես ուներ` դրանց մեծ մասը չեն աշխատում, այլ խոսքով երկիրը բլոկադայի մեջ է: Ապրանք էլ չի ներկրվում, եղած ապրանքն էլ բավականին թանկ, եւ այդ վիճակի մեջ ապրում են ինչպես տեղի հայերը, այնպես էլ ուկրաինացիները` կոնկրետ առանձնացնել հայերին չի լինի, որովհետեւ հայերն էլ այնտեղի մի մասնիկն են կազմում»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով ներկայումս Ուկրաինայում տիրող իրավիճակին ասաց Դոնբասի հոգեւոր առաջնորդ ՏԵՐ ՀՈՒՍԻԿԸ:
Հ.Գ. Թե այս ընթացքում որքան հայ է զոհվել պատերազմական իրավիճակից` Դոնբասի հոգեւոր առաջնորդի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

