ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԳԻԱ
Արխիվ 12-16ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԳԻԱ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 18-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա մասնակցելու է մարտի 19-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:
ՀՀ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:

