ՌԴ-Ն ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՏԿԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՌԴ-Ն ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՏԿԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

 

Առաջիկա հինգ տարիներին Ռուսաստանը 5 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքների զարգացման համար: Ծրագիրը, որում կներառվեն սահմանամերձ համայնքների 62 հազար բնակիչներ, իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «ՄԱԶԾ» միջոցով` ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ: Այս մասին այսօր համաձայնագիր ստորագրեցին Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, մեր երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Մանրամասնելով ծրագրի նպատակային ուղղվածությունը, ՌԴ դեսպան պարոն Վոլինկինը նշեց. «Ռուսաստանը շարունակաբար ուղղորդում է իր ջանքերը` աջակցելու իր միջազգային գործընկերներին` կայուն զարգացում ապահովելու նպատակով: Ռուսաստանի միջազգային զարգացման նպատակով տրամադրվող աջակցությունն առաջնահերթորեն ստանում են ԱՊՀ երկրները եւ Եվրասիական ինտեգրման գործընկերները: «ՄԱԶԾ» ծրագրի կարեւորությունը նրա թիրախ հանդիսացող Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բազմակողմ զարգացումն է եւ այն հանգամանքը, որ այս նպատակին ուղղված դրական փորձառությունը հնարավոր կլինի փոխանցել երկրի մյուս համայնքներին...»:

Նկատենք, որ դեսպանի վերջին միտքը հուշում է, որ ռուսական ֆինանսական աջակցության նման ծրագրեր կարող են իրականացվել նաեւ հայաստանյան այլ սահմանամերձ բնակավայրերում, ինչը, իհարկե, միանգամայն տեղին կլիներ:


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում