Ի՞ՆՉ ԿԱՆԵՔ ԱՅՆ ԲԺՇԿԻՆ, ՈՎ ԱՌՈՂՋ ՄԱՐԴՈՒՆ ՄԻՆՉԵՎ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋ ՍՏԻՊԻ ԴԵՂ ԽՄԵԼ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ԿԱՆԵՔ ԱՅՆ ԲԺՇԿԻՆ, ՈՎ ԱՌՈՂՋ ՄԱՐԴՈՒՆ ՄԻՆՉԵՎ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋ ՍՏԻՊԻ ԴԵՂ ԽՄԵԼ


Հայաստանի Հանրապետության կառավարութունը 2014թ. նոյեմբերի 13-ին հավանություն տվեց «ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» Կ-666-18.11.2014-ԱՄ-010/0 ՀՀ օրենքի նախագծին և դրան կից մի շարք փաստաթղթերի, որոնց համաձայն, oրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը պարտադիր պետք է հարստացվի պրեմիքսներով (վիտամինահանքանյութային հավելումներով):
Ըստ օրենքի նախագծի. «Օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ բնակչության մոտ արձանագրված մի շարք միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարության պատճառով աճող հիվանդությունների, արատների, առողջական խնդիրների (անեմիա, երկաթի անբավարարություն, նյարդային խողովակի զարգացման բնածին արատ, սրտի կաթված) կանխարգելման, հիվանդացության նվազեցման եւ առողջության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ»: Իսկ Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն «միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարություն» ասելով՝ նկատի ունեն երկաթ և ֆոլաթթու, որոնք օրենքի ընդունման դեպքում, հավելվելու են ալյուրին:
Հայաստանի բնակչության մեջ ֆոլատ անբավարարվածության մասին որևէ տվյալ պարզապես չկա, չկան նաև սննդի մեջ երկաթի պակասի, կամ ողջ բնակչության մեջ սակավարյունության մասին տվյալներ: Ինչու՞ առողջապահության բազմաթիվ հրատապ խնդիրները թողած (օրինակ, վերջին տասնամյակում անշեղորեն աճող աուտիզմը, երիտասարդ կանանց շրջանում մեծ չափերի հասնող չբերությունը, երիտասարդության մեջ արդեն 23 տոկոսի հասած ճարպակալումը և այլն), նախարարությունը որոշեց կանխարգելել հենց սակավարյունությունը՝ ՀՀ ողջ բնակչությանը ֆոլաթթվով և հավելյալ երկաթով կերակրելու միջոցով:
Միակ պատճառն այն է, որ ֆոլաթթվով և երկաթով ալյուրի ֆորտիֆիկացման նախագիծը միջազգային մի շարք կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլն, նախաձեռնությունն է, որոնք հանդիսանալով Սննդի ֆորտիֆիկացման նախաձեռնության (FFI) անդամներ, ողջ աշխարհում ձգտում են անցկացնել այսպիսի օրենքներ, որոնց միջոցով այդ երկրները կվերածվեն FFI-ի գործընկերներ հանդիսացող պրեմիքսներ և սննդային հավելումներ արտադրող ընկերությունների համար շուկաների:
Իսկ ինչու՞ են միջազգային կազմակերպություններն այդքան շահագրգռված ողջ բնակչությանը կերակրել հատկապես երկաթով, որը ոչ միայն անհրաժեշտ միկրոտարր է, այլ նաև տոքսիկ էլեմենտ (20մգ/կգ կենդանի կշռին առաջացնում է թունավորում) և սինթետիկ դեղանյութով՝ ֆոլաթթվով, որը նպաստում է քաղցկեղի զարգացմանը, իսկ բարձր դոզաներն, ինչպես ցույց են տվել Չիլիում և Նորվեգիայում կատարված հետազոտությունները, առաջացնում են քաղցկեղ, մնում է անհայտ: Ինչպես՞ եղավ, որ ողջ աշխարհի բնակչությունը, որոնք տարբեր երկրներում բոլորովին տարբեր կենսապայմաններ և տարբեր սննդակարգ ունեն, կոնկրետ մեկ դեղանյութի՝ ֆոլաթթվի, կարիք ունեցան: Մասնագետ հարկավոր չէ լինել հասկանալու համար, որ աշխարհում չկա և չի կարող լինել որևէ դեղամիջոց, որն անհրաժեշտ լինի երկրագնդի ողջ բնակչությանը, յուրաքանչյուր մարդու՝ անկախ տարիքից ու սեռից, առողջական վիճակից և այլն:
Ինչու՞ Կանադայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում չեն դադարեցնում ալյուրի ֆոլաթթվով ֆորտիֆիկացումը, թեև այդ երկրները քաղցկեղով հիվանդացությամբ աշխարհում առաջին տեղում են. (Կանադայում 5-ից 2-ն հիվանդ են քաղցկեղով, 4-ից 1-ը քաղցկեղից է մահանում:) ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի պանդեմիայի մասին: Բազմաթիվ հետազոտություններ նույնիսկ նորածին երեխաների արյան մեջ չմետաբոլացված ֆոլաթթու են հայտնաբերել, ինչի հետևանքներն անկանխատեսելի են: Ի դեպ, արդեն պարզված է, որ ֆոլաթթուն ընդունակ է նաև գենային փոփոխություններ առաջացնել:
Որտե՞ղ է թաղված շան գլուխը, դատեք ինքներդ: Նշեմ միայն մի փաստ. չնայած ֆոլաթթվով ալյուրը ֆորտիֆիկացնելուց հետո Չիլիում գրանցված քաղցկեղի աննախադեպ աճին և մասնագետների կարծիքին, որ պատճառը ֆոլաթթվի շատ մեծ դոզան է եղել՝ 2,5 մգ/ կգ, մեզ նախատեսում են կերակրել 1 մարդու հաշվով ճիշտ նույն դոզայով՝ 1,3 մգ/կգ. եթե հաշվի առնենք, որ հայերն օրական կրկնակի, գուցեև ավելի շատ են հաց օգտագործում, քան Չիլիում կամ ԱՄՆ-ում: Ակնհայտ է, որ օրենքն ընդունելու դեպքում մեզ մոտ չիլիական սցենարի կրկնությունը խիստ հավանական է:
Ֆոլաթթուն Հայաստանի հիմնական դեղերի ցանկում 64-րդն է: Միջազգային համընդհանուր սկզբունքի համաձայն ոչ մի բժիշկ նույնիսկ հիվանդ մարդուն իրավունք չունի որևէ դեղ պարտադրել՝ բացի հատուկ օրենքով նախատեսված դեպքերից: Հանրահայտ է, որ ցանկացած դեղամիջոց ամեն օր, տարիներ շարունակ օգտագործման դեպքում վերածվում է թույնի, մանավանդ այդ դեղամիջոցի կարիքը բոլորովին չունեցող մարդկանց համար: Ողջ երկրի բնակչությանը որևէ դեղամիջոցի պարտադրումն ակնհայտորեն մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է, աբսուրդի գագաթնակետ, բայց և այնպես, մեր կառավարությունը միջազգայինների ճնշման տակ որոշել է գնալ այդ քայլին:
Մեզ մնում է միայն մի ելք. կամ շուտով ստիպված ենք լինելու հրաժարվել կասկածելի դեղամիջոց պարունակող հաց ուտելուց, կամ պետք է ժողովրդական բողոքի միջոցով թույլ չտանք ալյուրի թունավորման օրենքի ընդունումը, քանի դեռ ուշ չէ:

ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առողջ սնունդ» նախաձեռնություն

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում