ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ Է


Հայաստանի ազգային ընտրանու եւ Մոսկվայի "Սպարտակի" հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձյալ քննադատությունների կիզակետում է: Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում մոսկովյան ակումբը 1:3 հաշվով պարտություն է կրել "Կրասնոդարից", եւ Sovsport-ն անդրադառնալով այս հանդիպմանը, քննադատության է ենթարկել Մովսիսյանինª հենց նրան վերագրելով թիմի պարտությունը:
Ըստ պարբերականի. "Ավելի լավ կլիներ, եթե "Սպարտակն" ամբողջ հանդիպումն անցկացներ տասը ֆուտբոլիստներովª առանց Մովսիսյանի: Այդ դեպքում, թիմի խաղն ավելի հետաքրքիր կլիներ, մրցակցի դարպասին մոտենալու տարբերակներն էլª շատ: Իսկ այսպես, սպարտակցիները ստիպված էին "կերակրել" կենտրոնական հարձակվողին, իսկ Յուրան տանուլ տվեց հնարավոր ամեն ինչ: Նրա ներկայությունը ձեւական էր":
Բայց ահա "Կրասնոդարի" մարզիչ Անդրեյ Տիխոնովը մեկնաբանելով Մովսիսյանի խաղը, քննադատությունը միանգամայն այլ ուղղությամբ է տանում: "Ամեն հարձակվող էլ կախվածություն ունի կիսապաշտպաններից: Մովսիսյանը բացառություն չէ: Յուրան շատ էր տեղաշարժվում, փոխանցման համար լավ դիրք էր դուրս գալիս, բայց այդ ամենը ապարդյուն էր",- Տիխոնովի խոսքը մեջբերում է Sport-express-ը:
Իսկ Լիտվայի "Ատլանտաս" թիմի գլխավոր մարզիչ, ռուսաստանցի ֆուտբոլային ֆունկցիոներ Կոնստանտին Սարսանիան "միջինացված" կարծիքի է. "Մեկ պաշտոնական խաղով եզրակացություն անել ֆուտբոլիստի վիճակի մասին` սխալ է: Սակայն եթե "Դինամոյի" դեմ եւս Յուրա Մովսիսյանն անհաջող խաղա, ապա "Սպարտակը" պետք է շանս տա երիտասարդներինª Կրոտովին եւ Դավիդովին",- Սարսանիայի խոսքը մեջբերում է bobsoccer-ը:
Ամեն դեպքում Մովսիսյանը այլ ակումբներ տեղափոխվելու լավ տարբերակներ ունի, եւ հարց է, թե "Սպարտակն" իր պահանջներին համապատասխան հարձակվող ձեռք բերելու հնարավորություն կունենա՞: Ի վերջո բարձրակարգ հարձակվողին նաեւ "բարձրակարգ" աշխատավարձ է հարկավոր, այնպես որ, այս իրավիճակում կորցնողը դժվար թե Մովսիսյանը լինի: Ինչ վերաբերում է վերջինիս տրանսֆերային արժեքին, ապա ըստ transfermarkt-ի տվյալների` Մովսիսյանի տրանսֆերային արժեքը 9 միլիոն եվրո է, որը մոսկովյան ակումբի կազմում երկրորդ ցուցանիշն է, "Սպարտակի" ամենաթանկ ֆուտբոլիստը հոլանդացի կիսապաշտպան Կուինսի Պրոմեսն էª 9.5 միլիոն եվրո: Իսկ ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը 84.5 միլիոն եվրո է, որը նախորդ չորս տարիների ամենացածր ցուցանիշն է:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում