ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի մասնակիցներին

Արխիվ 12-16

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի մասնակիցներին

«Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ,

Հարգարժան խորհրդարանականներ,

Հարգելի հյուրեր,

Ողջունում եմ ներկաներին եւ շնորհակալություն հայտնում` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստին մասնակցելու համար: Սա արդեն երկրորդ միջոցառումն է, որը մենք հյուրընկալում ենք Հայաստանում Եվրանեսթի շրջանակներում:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը եզակի նախաձեռնություն է, որը կյանքի կոչվեց բոլորիս կատարած աշխատանքի եւ հետեւողական լինելու շնորհիվ: Սա վառ ապացույց է, որ մեր համատեղ ջանքերը տալիս են շոշափելի արդյունքներ:

Լինելով Արեւելյան գործընկերության քաղաքականության իրականացման խորհրդարանական հարթակ՝ Եվրանեսթը նպաստում է ԵՄ-ի եւ արեւելյան գործընկերների բազմակողմ սերտ համագործակցության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, ինչը բաժանարար գծերի ստեղծումից խուսափելու լավագույն գրավականն է: Այս վեհաժողովը պետք է դիտարկել որպես Եվրամիության եւ արեւելյան գործընկերների միջեւ բազմակողմ համագործակցության ընդլայնման կարեւոր հարթակ, այլ ոչ թե զուտ Եվրամիության հետ երկկողմ փոխգործակցության գործիք:

Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերին եւ խորհրդարանական դիվանագիտությանը` լրացուցիչ խթան հանդիսանալով խորհրդարանականների եւ մեր հասարակությունների միջեւ շփումների ակտիվացման համար:
Արդյոք այս հարթակը կնպաստի մասնակից պետությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը թե ոչ, կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես կoգտագործվի վեհաժողովի առանձնաշնորհները: Կարեւոր եմ համարում պահպանել համագործակցության ոգին եւ կենտրոնանալ ԵՄ-ի եւ մեզ համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են միջանձնյա հասարակությունների միջեւ շփումների ընդլայնումը, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, հանդուրժողական հասարակության ձեւավորումը եւ ներդաշնակ համակեցությունը: Կարծում եմ` դրանք պետք է լինեն մեր ընդհանուր քաղաքական օրակարգում, այլ ոչ այն հարցերը, որոնք կարող են Եվրանեսթը դարձնել ոչ կառուցողական վիճաբանության ամբիոն: Ուստի եկեք պատասխանատվություն ցուցաբերենք եւ առավելագույն օգուտ քաղենք այս վեհաժողովից:

Հարգելի գործընկերներ,

Կրկին անգամ ողջունում եմ Ձեզ Հայաստանում եւ հաջողություն մաղթում Վեհաժողովի աշխատանքներին: Վստահ եմ, որ այն իր կարեւոր դերը կունենա Արեւելյան գործընկերության նպատակների իրականացման եւ Եվրանեսթի գաղափարների կենսագործման հարցում:
Շնորհակալություն»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում