ԱԼԵԳՐՈՎԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ` ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԼԵԳՐՈՎԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ`
ԱՐԴԱՐԱՆՈՒՄ


Մի քանի ամիս շարունակ հայ հանրությունը նախապատրաստվում էր մարտի 6-ին կայանալիք ՌԴ ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովայի հայաստանյան մենահամերգին: Սակայն, նախատեսված համերգը տեղի չունեցավ` համերգից առաջ կտրուկ վատացավ արտիստուհու ինքնազգացողությունը: Կազմակերպիչները դրսում հավաքված հանդիսատեսին միայն 30-40 րոպե անց տեղեկացրին, որ համերգը հետաձգվում է մեկ ամիս ժամկետով` ապրիլի 6-ին:
Համերգը հետաձգելու մասին որոշում կայացնելուց անմիջապես հետո տարածվեց Իրինա Ալեգրովայի ուղերձը, որտեղ արտիստուհին նշում էր, որ վատառողջ լինելու պատճառով բեմ դուրս գալ չի կարողացել, այնուհետեւ հորդորեց հայ հանդիսատեսին պահպանել գնած տոմսերը, քանի որ մենահամերգն անպայման տեղի կունենա ապրիլի 6-ին: Անկախ այս ամենից, լուրեր պտտվեցին, որ Ի. Ալեգրովան նույնիսկ Հայաստան չի ժամանել: Սրան ի պատասխան` արտիստուհուն բժշկական օգնություն ցույց տված բժիշկները հավաստիացրին, որ համերգի օրը` մարտի 6-ին, Ալեգրովան վատառողջ է եղել` 39,5 ջերմությամբ...
Չնայած այս ամենին, հանրության գերակշիռ մասին շարունակում է գաղտնի մնալ մի բան` մարտի 6-ին Ալեգրովան եկե՞լ է Հայաստան, թե` ոչ: Հատկապես, երբ մարտի 8-ին` երեւանյան չկայացած համերգից 2 օր անց, նա հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում... Չկայացած համերգից տասը օր անց կազմակերպիչները վերջապես որոշեցին հանդիպել լրագրողների հետ` նպատակ ունենալով եւս մեկ անգամ փաստելու, որ Ի. Ալեգրովան Հայաստանում եղել է: Դա փորձեցին ապացուցել նաեւ փաստաթղթերով ու Ալեգրովայի ստորագրություններով, թե որ օրը եւ որ ժամին է երգչուհին եկել հյուրանոց... Սակայն ոչ մի լուսանկար, որ երգչուհին իրոք եղել է Հայաստանում:
Համենայնդեպս, երբ հանրահայտ արտիստներ են գալիս Հայաստան, հենց օդանավակայանում, դիմավորելուց անմիջապես հետո, սոցցանցերում հայտնվում են զանազան "սելֆիներ": Կամ էլ` լավագույն դեպքում, նրա ժամանման մասին տեղեկացվում է հանրությանը, ինչը չենք կարող ասել Ի. Ալեգրովայի դեպքում:
Սակայն կազմակերպիչներն այս ասուլիսով, կարծես թե, եւս մեկ անգամ շոկի մեջ գցեցին տոմս գնած ու ապրիլի 6-ին կայանալիք համերգին հույսով սպասող հանդիսատեսին` ապրիլի 6-ին Ալեգրովայի խոստացված համերգը կկայանա մայիսի 23-ին: Կազմակերպիչներն իրենց այդ արարքն արդարացնում են այսպես. "Համերգը երկրորդ անգամ հետաձգելը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում` ապրիլի 22-23-ին "Ընդդեմ ցեղասպանության հանցագործության" միջազգային հասարակական-քաղաքական ֆորումով, որն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում": Բայց հաշվի առնենք, որ Ալեգրովայի համերգը նախատեսված էր ապրիլի 6-ին` նախատեսված ֆորումից 15 օր առաջ, ու կազմակերպիչների այն արդարացումները, թե ֆորումի անցկացման համար համերգային դահլիճի արտաքին տեսքն ամբողջությամբ պետք է փոխվի, տեղադրվելու են մեծ թեմատիկ դեկորացիաներ, ինչը ապամոնտաժելու եւ տեղափոխելու համար բավականին ժամանակ եւ աշխատանք է հարկավոր, կարծում ենք տեղին չեն, ու 2 շաբաթ ժամանակը լիովին բավարար է համերգային դահլիճն ապամոնտաժելու համար:
Ինչեւէ, այս անգամ էլ Ի. Ալեգրովայի այն տեսագրությունը, որտեղ կրկին ներողոթյուն է խնդրում հայ հանդիսատեսից ու խոստանում, որ մայիսի 23-ի համերգը իրոք կկայանա, չարդարացրեց իրավիճակը: Հույս ունենանք, որ մայիսի 23-ին  Ի. Ալեգրովայի  մենահամերգը իրոք տեղի կունենա, հակառակ դեպքում, ո՛չ մենահամերգի կազմակերպիչները, ո՛չ Ալեգրովային Երեւանի օդանավակայանից հյուրանոց տեղափոխած ընկերության տնօրենը եւ ոչ էլ տվյալ հյուրանոցի տնօրենը չեն կարողանա հասարակությանը համոզել, որ իրենք Ալեգրովային "մոտիկից" տեսել են կամ էլ կրկին խոստանալ, որ համերգն այս անգամ իրոք տեղի կունենա:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում