"ՖԻԼՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ՆՐԱՆՈՎ, ՈՐ ԽԱՂՈՒՄ ԷՐ ԿԱՐԵՆ ՋԱՆԳԻՐՈՎԸ"

Արխիվ 12-16

«ՖԻԼՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ՆՐԱՆՈՎ, ՈՐ ԽԱՂՈՒՄ ԷՐ ԿԱՐԵՆ ՋԱՆԳԻՐՈՎԸ»


Օրերս Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԿԱՐԵՆ ՋԱՆԳԻՐՈՎԻ հիշատակին նվիրված հուշ-երեկո:

Երեկոյին ներկա դերասանի գործընկերները, ընկերները եւ պարզապես նրա արվեստի երկրպագուները Կ. Ջանգիրով ընկերոջ եւ դերասանի մասին խոսում էին ներկայով, քանի որ դերասանն իր մարդկային նկարագրով, պարզությամբ, տաղանդով եւ կերտած կերպարներով հավերժ է  իր ընկերների եւ մտերիմների հուշերում: Թե՛ կինոյում, թե՛ թատրոնում նա  թողել է իր անջնջելի հետքը, մարդ, ով շատ բան սովորեցրեց ե՛ւ իր ժամանակակիցներին, ե՛ւ կրտսեր սերնդին:

«ՇԱՏ ԲԱՆԵՐ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ ԱՅՍ ՄԵԾ
ԱՐՏԻՍՏԻՑ»


Ջանգիրովի կրտսեր ընկերներից է դերասան ԱՐԵՆ ՎԱԹՅԱՆԸ, ով դերասանի հետ ծանոթացել է "Վանա ծովուն արշալույսը" ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ինչպես Արենն ասաց` սիրահարվել է Կարեն Ջանգիրով մարդուն եւ արտիստին. «Միշտ զարմացել եմ Կ. Ջանգիրովի եռանդի վրա, նա կյանքով լեցուն մարդ էր: Լինելով շատ երիտասարդ` նկարահանումներին հոգնում էի, իսկ Ջանգիրովը միշտ եռանդով լեցուն էր: Շատ բաներ եմ սովորել այս մեծ արտիստից: Պատիվ եմ ունեցել նրա հետ աշխատելու նաեւ իմ ռեժիսորական առաջին աշխատանքի` "Կավե մարդը" ֆիլմում: Հենց սկզբից ֆիլմի գլխավոր դերում ես տեսա Ջանգիրովին, խնդրանքով էլ դիմեցի եւ չմերժվեցի: Իմ այդ ֆիլմի հաջողությունը մեծ մասով պայմանավորված էր նրանով, որ այնտեղ խաղում էր Ջանգիրովը, խոնարհվում եմ նրա հիշատակի առջեւ»:

«ՄԵԾ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻՑ
ՀԵՏՈ ԱՅԴ ՏԵՍԱՐԱՆԸ ՉԸՆԴԳՐԿՎԵՑ
ՖԻԼՄՈՒՄ»

Մտերիմները մեկ առ մեկ հիշեցին այն պատմությունները, որոնք կապված են եղել իրենց եւ Կարեն Ջանգիրովի հետ: Ավելին` նկարահանման հրապարակում եւ բեմում տեղի ունեցած պատմությունները բազմաթիվ են: Դրանցից մեկն առանձնացրեց արտիստի եղբայրը` ՊԱՎԵԼ ՋԱՆԳԻՐՈՎԸ. «Օգոստոս ամիսն էր, Բաղրամյան փողոցում նկարահանում էին ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի «Մարդն օլիմպոսից» ֆիլմը: Պետք է նկարահանվեր այն տեսարանը, երբ Կարենը մեծ փաթեթի մեջ տուն էր բերում ժամացույց: Փաթեթավորումն այնքան մեծ էր, որ նրա դիմաց ոչինչ չէր երեւում, եւ այս պայմաններում էլ նա պետք է փողոցն անցներ եւ բարձրանար տուն: Այս տեսարանի նկարահանումը մի քանի ժամ տեւեց, որովհետեւ Կարենը փողոցն անցնելիս` դիմացը չէր տեսնում եւ անընդհատ ընկնում էր: Օրվա վերջում շոգից ու այդքան փորձից Կարենն ամբողջությամբ ջուր էր: Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ մեծ չարչարանքներից հետո այդ տեսարանն այդպես էլ չընդգկվեց ֆիլմում: Բայց ամենկարեւորը` այդ ֆիլմում Կարենը Հրանտի կերտած կերպարի համար Կույբիշեւի համամիութենական կինոփառատոնում 1975 թվականին արժանացավ մրցանակի`"Տղամարդու լավագույն դերակատարման" համար»:



ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում