12-ԱՄՅԱ ԱՂՋԿԸ "ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ" ԷՐ ԽԱՂԱՑԵԼ
Արխիվ 12-1612-ԱՄՅԱ ԱՂՋԿԸ
"ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ" ԷՐ ԽԱՂԱՑԵԼ
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի տներից մեկում օրերս սահմռկեցուցիչ դեպք տեղի ունեցավ: Կախված վիճակում հայտնաբերվեց ազգությամբ եզդի 12-ամյա աղջնակ: Նախնական տեղեկություններովª տեղի ունեցածը ինքնասպանություն է: Եվ ահա Այգեշատի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանը, խոսելով վեցերորդ դասարանի աշակերտուհու հետ կատարվածի մասին, ներկայացրեց հետեւյալը. -Այդ օրը, ինքը, ընդհակառակը, շատ ուրախ տրամադրություն է ունեցել: Հաջորդ օրը հորեղբոր դստեր ծննդյան օրվա միջոցառմանը պետք է մասնակցեին, եւ հայրը պատմում է, որ անընդհատ մորն ու հորը ասել էª արագ վերջացնեն գործերը, որ միասին գնան խանութª նվեր գնելու...
Չնայած իր տարիքին` շատ կազմակերպված, հավասարակշռված երեխա էր, սովորում էր բավարարից բարձր առաջադիմությամբ: Մեզ համար իսկապես անհասկանալի ու հանելուկ է, ու էդպես էլ երեւի կմնա, թե ինչն է էդ երեխայի ինքնասպանության պատճառը: Չնայած վերջին երեք օրը հիվանդ էր եւ դասի չէր հաճախում, բայց որեւէ տխրություն, տրամադրության անկում երեխայի մոտ չի նկատվել: Ինչ եղել-չի եղել, տասը րոպեի ընթացքում է եղել: Ծնողների մոտ էր, օգնում էր գյուղատնտեսական աշխատանքներում, հետո մոր հետ եկել է տունª ջուր տանելու, եւ այլեւս հրաժարվել է նրա հետ դուրս գնալուց, ասել է, որ ավելի լավ է մնա տանը, իսկ մայրը գնա եւ շուտ վերադառնա: Հետո հարեւանները պատահաբար եկել են իրենց տուն, տեսել են երեխային արդեն կախված վիճակում եւ միանգամից իմաց են տվել ծնողներին:
Հիմնականում այն կարծիքն է, որ խաղ է արել, կախվելու ինչ-որ իմիտացիա, որն էլ անհաջող է ստացվել: Հայրը վստահ է, որ դուստրը կինոյում հաճախ է նման դեպքեր տեսել, երեւի այդ օրն էլ փորձել էª տեսնի, թե դա ոնց է լինում: Օղակ չկա, ուղղակի սովորական տուկի թելերով է խեղդվել: Որ մտել են, տեսել են, որ աթոռը շուռ եկած է եղել, իսկ ոտքերն ընդամենը տասնհինգ սանիտմետր էին գետնից բարձր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

