- Երեւանի քաղաքապետարանը տասը ավտոբուսներ է շահագործման հանձնել, որոնք հարմարեցված են հաշմանդամների շարժը դյուրացնելուն: Խնդրում ենք պատասխանելª այդ ավտոբուսներից հնարավո՞ր է տրամադրվի նաեւ կոնկրետ "Արթմեդ" ԲԿ-ի հիվանդների սպասարկման համար, հաշվի առնելով, որ այստեղ կատարվում է հաշմանդամների պրոթեզավորում, եւ ԲԿ այցելող հաշմանդամները շարժի հետ կապված լուրջ խնդիրների առաջ են կանգնում:
"Արթմեդ" ԲԿ-ի աշխատակցուհի Ռոզա Հարցին պատասխանում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ. -Այդ ավտոբուսները գործում են Երեւան քաղաքի տարբեր երթուղիներում: Այո, ներկայումս ընդամենը տասը ավտոբուս է առայժմ երթուղիներում գործում` հարմարեցված հաշմանդամների տեղափոխությանը: Դրանց բոլորի երթուղիները որոշվել է Երեւանի քաղաքապետին կից գործող հաշմանդամների խնդիրներով զբաղվող հանձնաժողովի կազմում ընդգրկված ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ եւ առաջարկությամբ: Ավելորդ չեմ համարում նշել, որ Երեւան քաղաքի այս տարվա բյուջեով եւս նախատեսված է էլի տասը ավտոբուս հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար եւ, բնականաբար, հաշվի կառնվեն առաջիկայում եղած առաջարկները նույնպես: