ԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ Է
Արխիվ 12-16ԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ Է
Նոր կալանավայրիª "Արմավիր" ՔԿՀ-ի կառուցումը նպատակ էր հետապնդում հայաստանյան մյուս "գերբնակեցված" կալանավայրերը բեռնաթափել: Սակայն քրեակատարողական հիմնարկի ղեկավար, արդարադատության գնդապետ ՏԻԳՐԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ մեր զրույցից պարզվեց, որ գոնե այս պահին այդ խնդիրը լուծված չէ: Համենայնդեպսª պարոն Նավասարդյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե այսօր քանի՞ դատապարտյալ է պատիժ կրում ՔԿՀ-ում, նշեց, որ թիվը դեռ բավականին համեստ է.-Այս պահի դրությամբ "Արմավիր" ՔԿՀ-ում կա 84 դատապարտյալ: Սակայն նախատեսվում է, որ առաջիկայում` մյուս մասնաշենքերը կառուցելուց հետո, մինչեւ 1200 դատապարտյալ իրենց պատիժը կկրեն "Արմավիր" ՔԿՀ-ում:
- Քանի որ բավական ժամանակ է, որ այս ոլորտում եք, ի՞նչ եք կարծում, համեմատած նախորդ տարիներին, ի՞նչն է փոխվել ՔԿՀ- ներում եւ դատարպտյալների հոգեբանության մեջ:
- Քանի որ համակարգը գնալով ազատականացվում եւ ավելի թափանցիկ է դառնում, դատապարտյալների մոտ եւս դրսեւորվում է անմիջականություն, ինչպես նաեւ` ՔԿՀ-ների աշխատակիցների հետ շփվելու միտումներ ենք նկատում: Հեշտացվել է շփումը դատապարտյալների եւ հարազատների միջեւ. եթե նախորդ տարիների ընթացքում տեսակցություն թույլատրվում էր տարվա մեջ մեկ անգամ, իսկ հանձունք հանձնելª երկու, ապա ներկայիս օրենքով դատապարտյալները հնարավորություն ունեն պարբերաբար շփվել հարազատների, ընտանիքի անդամների հետ, որպեսզի ավելի առողջ հասարակություն վերադառնան եւ ավելի հեշտ ինտեգրվեն: Դատարանները դատապարտյալներին զրկում են ազատությունից, սակայն նրանք սահմանադրությամբ վերապահված մարդու իրավունքներից օգտվում են` հասարակության մյուս անդամներին հավասար:
- Բայց դրանով հանդերձ էլª քիչ չենք լսում, ասենք, դատապարտյալների ինքնավնասումների, հացադուլների եւ նման այլ երեւույթների մասին: Ուրեմնª ինչո՞վ եք պայմանավորում այդ ամենը, որո՞նք են հիմնական պատճառները:
- Կան դատապարտյալներ, ըստ որոնց` համակարգի ազատականացումը ամենաթողություն է ենթադրում: Բայց նրանք չնչին տոկոս են կազմում: Ամենաթողություն համակարգում չկա եւ չի կարող լինել:
Իսկ ինքնավնասման շարժառիթները տարբեր են եւ հիմնականում կապված քրեական գործերի, ընտանեկան, անձնական խնդիրների հետ. այդպիսիք կան բոլոր ընտանիքներում: Ուղղակի ազատությունից զրկված անձանց մոտ դրանք, բնականաբար, ավելի սուր եւ ավելի ցցուն են արտահայտվում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

