"ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻՆ ԱՆՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐՈՒՑ"

Արխիվ 12-16

"ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻՆ ԱՆՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐՈՒՑ"


Այս օրերին աստիճանաբար ակտիվ քննարկումների թեմա է դառնում Եվրասիական միության միասնական փողի ստեղծման թեման: Եվ չնայած նրան, որ այս հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինիª ՌԴ Կենտրոնական բանկին եւ կառավարությանն ուղղված հանձնարարականով ընդամենը պետք է ուսումնասիրվեր միասնական արժույթի ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունը, սակայն մեր ներքին քննարկումներում նույնիսկ մի շարք մասնագետներ արդեն հասել են այն մտքին, թե այսօր-վաղը նոր եվրասիական փողը կներդրվի, եւ այդ տեմպերով առաջ գնալու դեպքում չբացառենք, որ հնարավոր աղմուկը, ընդհուպ մինչեւ դրամի կայունության հետ կապված, խնդիրներ կարող է առաջացնել:

ՀՀ ԿԲ-Ն ԴԵՌ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ
ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Բայց մինչ այդ ծայրահեղություններին հասնելը, հիշեցնենք, որ ՌԴ նախագահի հիշատակված հանձնարարականը նախատեսում է նաեւ ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ ուսումնասիրությունների անցկացում` մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը: Ուստիեւ ՀՀ ԿԲ-ից փորձեցինք ճշտել, թե այդ ուղղությամբ աշխատանքներ սկսվե՞լ են, թե ոչ: ՀՀ ԿԲ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ստացանք հետեւյալ պարզաբանումը. "ՀՀ Կենտրոնական բանկը այս պահին որեւէ ծրագիր չունի ու Եվրասիական տնտեսական միության շրջանակում որեւէ բանակցություն չի վարելª միասնական արժույթի անցնելու հարցով: ՌԴ նախագահի հանձնարարականը վերաբերում է միասնական արժույթի նպատակահարմարության ուսումնասիրմանը, իսկ ԵՏՄ անդամակցության շրջանակներում ստորագրված փաստաթղթերում այս հարցի հետ կապված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի":

"ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է"


Այդ դեպքում ե՞րբ կարող ենք ունենալ միասնական արժույթ եւ ի՞նչ կտա դա մեզ: Այս հարցերի շուրջ մեր առաջին զրուցակիցը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պտգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էր, ով մասնավորապես ասաց.
- Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժութային համակարգի անցումը առայժմ ժամանակավրեպ է: Այն պարզ պատճառով, որ ԵՏՄ-ի շրջանակներում անդամ երկրների տնտեսությունները,  ըստ էության, դեռեւս փոխադարձ ինտեգրված չեն, միմյանց փոխլրացնող չեն: Այսօր ներմիութենական կոոպերացիան, ըստ էության, զրո մակարդակի վրա է, եւ այդ պայմաններում խոսել մեկ միասնական արժութային համակարգ ստեղծելու մասին, ես կարծում եմ, դեռ շատ վաղ է: Չմոռանանք, որ Եվրամիությունը իր միասնական արժույթին` եվրոյին, հասավ 45-50 տարվա ընթացքում:
Նման անցումը ոչ միայն կայուն ֆինանսական միջոցների առկայություն է ենթադրում կամ կայուն ֆինանսաբյուջետային քաղաքականություն վարելու ունակություն, ավանդույթ եւ փոխադարձ վստահություն, այլեւ ներմիութենական անհրաժեշտ կոպերացիայի, տնտեսական խոր կապերի առկայություն, որը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օբյեկտիվ պատճառներով դեռեւս գոյություն չունի: Այսօր մեր տնտեսությունը որեւէ կերպ կախված չէ Ղազախստանի, Բելառուսի տնտեսությունից եւ հակառակը: Կան միայն երկկողմանի թույլ հարաբերություններ: ԵՏՄ-ի շրջանակներում դեռեւս նույնիսկ ներքին առեւտրաշրջանառությունը գործող արժույթներով իրականացնելու խնդիրը լուծված չէ, թեպետ հանուն արդարության պետք է ասեմ, որ ՌԴ-ն բավականին ինտենսիվ բանակցություններ է վարում նաեւ իր այլ գործընկերների` Վրաստանի եւ Իրանի հետ, ու եթե չեմ սխալվում, Իրանի հետ արդեն գործարքները կնքվում են սեփական արժույթներով: Ամեն դեպքում, մեկ միասնական արժութային համակարգի անցնելը դեռ վաղ է:  

"ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԹԵ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻՆ ԻՆՉ ԱՆՈՒՆ ԿԴՆԵՆՔ"

Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ էլ անդրադառնալով մեկ միասնական արժույթ ունենալու հեռանկարին` ասաց.
- Առհասարակ ցանկացած տնտեսական միության արդյունավետ գործելու խնդիրներից մեկը միասնական արժույթ ունենալն է. դա բնորոշ գիծ է բոլոր տնտեսական միություններին, բայց, ինչ խոսք, կարող է նաեւ չլինել: Հիմա ԵՏՄ-ի կտրվածքով. ՌԴ-ն, որպես միության ձեւավորման առումով առաջատար երկիր, առաջարկել է, որպեսզի ԿԲ-ները քննարկեն այդ հեռանկարը: Եթե այդպիսի միասնական արժույթ լինի, ապա ես հակված եմ մտածելու, որ ՀՀ -ն դրանից հաստատ բացասական որեւէ բան չի ունենա: Իհարկեª որոշ վերլուծաբաններ հայտարարում են, որ միասնական արժութային համակարգի անցումը մեր ինքնորոշության, ինքնիշխանության մասնակի կորուստ է: Բայց նման հայտարարություններ անողները շատ լավ գիտեն, որ ընդհանուր գործունեության արդյունավետությունը կոմպենսացնում է այդ, այսպես կոչված, ինքնուրույնության որոշակի կորուստը: Ամեն դեպքումª մեկ միասնական արժույթի անցնելու հեռանկարները դեռ այդքան առարկայական եւ այդքան հստակ չեն, որովհետեւ ԵՏՄ-ն, անկախ այն հանգամանքից, որ 2015 թվականի հունվարի մեկից համարվում է գործող կառույց, այնուամենայնիվ դեռ գտնվում է ձեւավորման փուլում, ունի որոշակի խոցելի տեղեր, եւ պայմանավորված վերոնշյալ հանգամանքներով, բնականաբար, միասնական արժույթի անցնելու հետ կապված եւս կլինեն դժվարություններ: Մինչեւ անգամ կա հավանականություն, որ միասնական արժույթ չի ձեւավորվի, թեեւ բոլոր տնտեսական միություններում էլ նման արժույթ ձեւավորելու հավանականությունը բավականաչափ մեծ է, եւ, որպես կանոն, նման համակարգը բավականին նորմալ աշխատում է: Մասնավորապեսª Եվրամիությունում: Այնուհանդերձ կարծում եմ, որ ԵՏՄ-ում առաջիկա տարիներին դա չի կարող լինել, քանի որ ընդհանրապես դրամաշրջանառությունը ենթադրում եւ պահանջում է բազմաթիվ  հարաբերությունների կարգավորում: Բայց եթե այդ հեռանկարը լինի ցանկալի ԵՏՄ անդամ բոլոր երկրների համար, մեկ էª միասնական արժույթին անցումը հնարավոր է մի քանի տարուց:
- Սակայն կան խոսակցություններ, որ արդեն գալիք տարեսկզբից այդ արժույթը կլինի: Անգամ տարբեր անուններ են տրվումª եվրասիական ռուբլի, եվրազ եւ այլն:
- Միասնական արժույթ ձեւավորվելուց հետո էական նշանակություն չի ունենա, թե ինչ անուն կդնենք` դրամ, ռուբլի կամ ուրիշ բան: Նման արժույթը պարզապես միջոց է` ընդհանուր տնտեսական շրջանառությունը իրականացնելու եւ ֆինանսական համակարգի փոխկապակցված գործունեության համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում