ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Այն, որ այս ամսվա սկզբներին Եվրոպական ժողովրդական կուսակցության ¥ԵԺԿ¤ կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչող եւ դատապարտող բանաձեւն իր հետագա զարգացումը պետք է ստանար Հին աշխարհամասում, առիթ ունեցել էինք կանխատեսել: Ի վերջո համաեվրոպական կառույցները, առավել եւսª ԱՄՆ-ը նաեւ այս "խաղաթուղթը" պետք է կիրառեին ընդդեմ Թուրքիայի, որը համառորեն չի ցանկանում հրաժարվել ռուսական գազը Եվրոպա տարանցելու իր համար գերշահավետ "Թուրքական հոսք" ծրագրից:ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԾԱՎԱԼՎԵԼ
Եվ ահաª ԵԺԿ-իª Անկարային հասցեագրված այդ "դեղին քարտը" իր տրամաբանական շարունակությունն ստացավ Եվրախորհրդարանի` "Մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը աշխարհում" զեկույցում, որն արդեն եվրոպական երկրներին ուղղակիորեն հորդորում է. "Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Եվրախորհրդարանը բոլոր անդամ երկրներին կոչ է անում իրավաբանորեն ճանաչել այն եւ անդամ երկրներին ու ԵՄ հաստատություններին խրախուսում է նպաստել դրա հետագա ճանաչմանը":
Թուրքիան էլ, որ հեռատեսորեն գերադասեց չտեսնելու տալ ԵԺԿ-ի բանաձեւը, այս երկրորդ փաստաթղթից հետո կարծես թե սկսել է լրջորեն մտահոգվել: Բայց այն փաստը, որ թուրքական ԱԳ նախարարությունը, որպես հակազդեցություն, բավարարվել է միայն այն թույլ մտքով, թե Եվրոպայի խորհրդարանը "պատմական իրողություններ ու իրավական հիմք չունեցող արտահայտություններ է օգտագործել...", հուշում է, որ չնայած Անկարան դեռ տարիներ առաջ էր սկսել նախապատրաստվել Ցեղասպանության 100-ամյակի դեմն առնելուն եւ այդ նպատակով աշխատանքներ էր ծավալում ողջ աշխարհով մեկ, սակայն ներկայումս այդպես էլ չի կարողանում տասնամյակներով ծեծված այդ թույլ "բացատրություններից" այն կողմ անցնել:
Ընդ որումª նույնքան թույլ է նաեւ հիշատակված զարգացումները կանխելուն միտված Անկարայի քաղաքական քայլը, թեª նման որոշումները վնաս են հասցնում Թուրքիայի եւ ԵՄ հարաբերություններին, ու միաժամանակª խանգարում են Թուրքիայի եւ Հայաստանի հաշտության ծրագրերին: Այն առումով, որ ռուսական գազի տարանցման "Թուրքական հոսք" նախագիծն արդեն իսկ խոր փակուղի են տարել Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Դե, ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Հայաստանի հաշտության ծրագրերին, ապա այն բանից հետո, երբ Հայաստանն օրակարգից հանեց Ցյուրիխյան արձանագրությունները, հենց Անկարան ամենաբարձր ատյաններից խոստովանեց, որ նման գործընթաց, ըստ էության, ներկայումս գոյություն չունի: Եվ արդյունքումª Անկարան պետք է շատ ավելի կոնկրետ ու ծանրակշիռ զիջումների գնա, ըստ էության, վաշինգտոնյան այդ հարվածների տակից դուրս գալու համար:
Բայց նույնիսկ դրանով Անկարայի խնդիրները չեն ավարտվում: Բանն այն է, որ թեեւ վերլուծական շրջանակները հենց "Թուրքական հոսք" գազատարն են համարում Եվրոպայում Հայոց ցեղասպանության թեմայի այսօրինակ ակտիվացման հիմնական պատճառը, սակայն նույն Ցեղասպանության հարցում Անկարան նաեւ Մոսկվայից բավականին ծանր հարված ստացավ: Խոսքը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների` օրերս կայացած հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի արած այն հայտարարության մասին է, որ Ռուսաստանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին կմասնակցի առաջին դեմքիª Վլադիմիր Պուտինի մակարդակով, եւ Հայաստանն էլ, բնականաբար, նույն մակարդակով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Իսկ դա առավել քան ընդգծում է, որ անկախ Թուրքիայի հետ ունեցած տնտեսական հարաբերությունների խորությունից եւ բնույթիցª Մոսկվան Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին տալիս է էականորեն ավելի մեծ կարեւորություն:
ԹՈՒՐՔԻԱՆª ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Իհարկեª ռուս-հայկական հարաբերությունները միանգամայն նոր որակ ստացան Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցությունից հետո: Սակայն միայն դրանով չէ, որ պետք է բացատրել Թուրքիայի համեմատ Հայաստանի հետ հարաբերությունների կարեւորության նման միանշանակ ընդգծումը: Ի վերջոª Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էª ինչքան էլ, որ Արեւմուտքի հետ հակասությունները սրվեն: Մասնավորեպեսª հենց այս օրերին Թուրքիան տվեց համաձայնություն, որ իր տարածքում ԱՄՆ-ը "Ռիպտեր" եւ "Պրեդեյտոր" անօդաչու ինքնաթիռներ տեղակայի, այսինքնª լեզու գտնելու հնարավորություն Անկարան ու Վաշինգտոնը միշտ էլ կունենան: Առավել եւս, որ պաշտոնապես այդ գերժամանակակից ինքնաթիռները պետք է կիրառվեն "Իսլամական պետություն" ¥ԻՊ¤ ահաբեկչական խմբավորման դեմ "պատերազմում": Մինչդեռ այդ 20-25 հազարանոց խմբավորման դեմ պատերազմի անվան տակ Վաշինգտոնը հասցրել է տարածաշրջանում այնպիսի խոշոր եւ ժամանակակից ուժեր կուտակել, որ վաղուց պետք է ոչ թե մեկ, այլ մի տասն ԻՊ ոչնչացրած լիներ: Փոխարենըª Վաշինգտոնը շարունակում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը, Թուրքիայի հետ զուգահեռաբար շարունակվում է նաեւ քննարկումները կառավարվող ավիացիայի նոր ստորաբաժանումների տեղակայման շուրջ, եւ միամտություն կլիներ մտածել, թե այդ ամենի իրական թիրախը ԻՊ-ն է: Եվ եթե սրան գումարում ենք այն փաստը, որ ներկայումս տարբեր անուններով Վաշինգտոնն արագորեն ընդլայնում է իր ռազմական ներուժը Բալթիկայից մինչեւ Սեւ ծով ընկած ողջ հատվածով մեկ, դժվար չէ կռահել, որ Թուրքիայում եւ Մերձավոր Արեւելքում տեղակայված զինուժը, ըստ էության, Ռուսաստանի սահմանների երկայնքով կառուցվող ռազմականացված այդ գծի բաղադրիչներն են, թերեւս այն առանձնահատկությամբ, որ բացի ՌԴ-ից, այս հատվածում այն ուղղված է նաեւ Սիրիայի եւ Իրանի դեմ, իսկ Թուրքիան էլ, ըստ էության, այս պահին գազի պատճառով հայտնվել է տխրահռչակ "կամ"-"կամ" ընտրության առջեւ եւ դեռ փորձում է փոքրիկ զիջումների միջոցով հետաձգել վերջնական ընտրության պահըª դրանով էլ ենթարկվելով մասնավորապես Հայոց ցեղասպանության թեմայով հարվածներին: Ընդ որումª վերջին ժամանակներս նույն "կամ"-"կամ" հարցադրումն առաջադրված էր նաեւ Իրանին: Սակայն Թեհրանն ակնհայտորեն նախընտրեց Ռուսաստանի հետ ռազմական գործակցության պայմանագրի կնքումը, որից հետո արդեն "կամ"-"կամ" հարցադրումը հստակորեն առաջադրվեց Թուրքիային. համենայնդեպսª Թեհրանիցª Վաշինգտոնի հույսը վերջնականապես կորցնելուց հետո է, որ Եվրոպայում սկսեց թափ հավաքել Հայոց ցեղասպանության դատապարտման թեման:
Իհարկեª դեռ տեսնել է պետք, թե ինչ վերջնական կողմնորոշման կգա Անկարան: ԱՄՆ-ի սպառնալիքներին, իհարկե, չի կարելի ուշադրություն չդարձնել: Բայց նաեւª Վաշինգտոնը միայն սպառնում էª ոչ մի բան չառաջարկելով, էլ չասած, որ նաեւ ծրագրում է ստեղծել քրդական պետություն, որը մահացու վտանգավոր է Թուրքիայի համար: Սրանից զատª Մերձավոր Արեւելքի այս շարունակվող գերռազմականացումը գնալով իրատեսական է դարձնում մեծ պայթյունի հեռանկարը, եւ մինչդեռª արաբական աշխարհի հետ ունեցած սուր մրցակցությունը եւ Իսրայելի հետ գնալով աճող թշնամությունը, մյուս կողմիցª ամեն հարմար պահի պոկվելու պատրաստ ներքին քրդական հսկայական զանգվածը Թուրքիային ամենեւին էլ շահեկան հեռանկարներ չեն խոստանում: Էլ չասած, որ ամերիկյան սպառնալիքներին տեղիք տալով` հակառուսական ու հակաիրանական հարթություն տեղափոխվելն իր հերթին է Անկարայի համար մահացու վտանգ պարունակում: Էլ չասած, որ ռուսական գազը շանս է տալիս Եվրոպայի նկատմամբ քաղաքական թելադրանքի լուրջ լծակներ ստանալ, որից միայն ամերիկյան այդ բավականին անորոշ սպառնալիքներից ելնելով` Անկարան հազիվ թե հրաժարվի:
Բայց ամեն դեպքումª Թուրքիան ունի այս կողմնորոշվելու խնդիրը, եւ այդ առումով Ռուսաստանի համար հայաստանյան ռազմաբազան եւ, առհասարակ, Հայաստանի ռազմավարական դիրքը շարունակում է պահպանել իր արտակարգ կարեւորությունը: Ասենքª այդ դերը մնում է նաեւ Թուրքիայի ցանկացած որոշման դեպքում, հաշվի առնելով, որ թե անգամ Անկարան չցանկանա նորից հակառուսական պլացդարմի վերածվել, միեւնույնն է, առավելագույնը, որ կարող է ակնկալել Մոսկվան, դա Թուրքիայի չեզոքությունն է: Մինչդեռ ամեն դեպքում Իրանի ուղղությամբ կոնֆլիկտը շարունակում է սրվել, եւ որպես այդ ուղղությամբ ծայրահեղ զարգացումների դեպքում "ռազմաճակատային թիկունք"ª Հայաստանն իր դերը պահպանում է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

