ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Աչքներս լույս, վաղուց ձայնը չէինք լսել, նույնիսկ կարոտել էինք: Վերջապես իր հույժ հեղինակավոր կարծիքը ԲՀԿ-ի մասին հայտնեց բացահայտ ամերիկյան լրտես համարվող քաղաքագետ ՌԻՉԱՐԴ ԳԻՐԱԳՈՍՅԱՆԸ: Նա կարծիք հայտնեց, որ Ծառուկյանի հարցերն այդքան հեշտ հնարավոր եղավ լուծել, քանզի Մոսկվան չի ցանկանում ռիսկի դիմել` գործող իշխանության փոխարեն մեկ ուրիշին սատարելով: Դե ինչ, շատ տարածված արեւմտյան եւ արեւմտամետ կարծիք է, որ ամեն ինչի մեղավորը Պուտինն է: Զարմանալով հանդերձ, ակամա հիշում ես համացանցում տարածված հումորային բանաստեղծությունը, ուր գրված է, որ հարեւանի կատվի ձագերը սատկել են նույնպես Պուտինի մեղքով:
Բայց պարզվում է, որ Գիրագոսյանը մի բան էլ անհանգստանում է. "ԲՀԿ-ի հետ կապված պատմությունն ինձ անհանգստացնում է այնքանով, որքանով երկրում միակուսակցական համակարգ ձեւավորելու միտում է նկատվում": Ինչպիսի մտահոգություն եւ հոգատարություն. երեւի թե պետք է աչքի լույսի պես պահենք Գիրագոսյանին` որպես բազմակուսակցական համակարգի երաշխավոր: ԲՀԿ-ի թեմայով, բնականաբար, թաքուն հաճույքով արտահայտվում են շատերը: Այդպես արտահայտվեց եւ ՕԵԿ առաջնորդ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ. "Այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ, մեծ հաշվով բոլորի համար էլ պարզ է: Ինձ համար ակնհայտ է մի բան` կա Ծառուկյան, կա ԲՀԿ, չկա Ծառուկյանը, չի կարող լինել նաեւ ԲՀԿ-ն: Մնացածը ժամանակը ցույց կտա": Սակայն այդ կարծիքը ահավոր ջղայնացրեց ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնակատար Վահան Բաբայանին. "Պարզապես խորհուրդ կտամ յուրաքանչյուր կուսակցության ղեկավարի խոսել իր կուսակցությունից, թեեւ դա իրենց իրավունքն է, զբաղվել իրենց խնդիրներով, որոնք վստահաբար քիչ չեն մեր խնդիրներից: Ի հեճուկս շատերի, ԲՀԿ-ի խնդիրները բարեհաջող հաղթահարվում են": Դե ինչ արած, ԲՀԿ-ի համար բավականին նյարդային ժամանակներ են, ուստի կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին մնում է մաղթել համբերություն եւ ամուր նյարդեր: Բնականաբար, նաեւ ամուր առողջություն ենք մաղթում, գոհունակությամբ նշելով, որ նա լրիվ ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցից, ուր հայտնվելը բարեբախտաբար շատ կարճատեւ էր:
Իսկ ԱԻՄ առաջնորդ, "անկախության սիմվոլ" ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ սկսել է զբաղվել առավել քան զարմանալի հարցերով: Այսպես, նրա ֆեյսբուքյան էջում հայտնվել է "Ինչպես սպիտակեցնել թեւատակերը" անունով նյութ: Չգիտենք, թե ինչու հանկարծ "անկախության սիմվոլին" հետաքրքրեց կանանց եւ աղջիկների թեւատակերի թեման, սակայն Հայրիկյանն այսպիսի մեկնաբանություն թողեց. "Բարեբախտաբար, հասել եմ այն տարիքին, երբ աղջիկ եւ կին հասկացութիւններն առաջին հերթին կապուած են դստրիկներիս հետ, եւ կանանց նախ եւ առաջ այդ աչքերով եմ նայում ու սիրում, ինչպէս քաղցր դստրիկներիս…":
Լավ, հանգիստ թողնենք մեր երկրի թեմաները եւ անցնենք Եվրամիությանը, որի դրոշը բոլոր մանրահավաքներին այդպիսի հպարտությամբ կրում է Հայրիկյանը: Քաղաքակիրթ Եվրոպայում մի ահավոր սկանդալ է պայթել` հռչակավոր մոդելյերներ ԴՈԼՉԵՆ եւ ԳԱԲԱՆԱՆ իրենց հարցազրույցում հայտարարել են, որ դեմ են միասեռական ընտանիքներին, որ ընտանիքը պետք է լինի միայն ավանդական, եւ երեխա ստանալու բոլոր տեսակի "քիմիական մեթոդները" եւ "արգանդը վարձով վերցնելը" անընդունելի են: Ու սկսվեց` համասեռամոլների իրավունքների պաշտպանները կատաղի հարձակում նախաձեռնեցին, Էլթոն Ջոնը, Քորթնի Լավը եւ այլ նման "աստղային" դեմքեր ոչ միայն դատապարտեցին մոդելյերների "ֆաշիստական հայտարարությունները", այլեւ ազդարարեցին ի լուր աշխարհի, որ այդ ֆիրմայի բոլոր հագուստները իրենց զգեստապահարաններից հանելու են եւ տանեն վառեն: Ինչեւէ, այս ամբողջ պատմության մեջ զարմանալին այն է, որ մոդելյերների "բունտը" հենց գոմիկական հանրակցության ներսի բունտ է, քանզի նրանց փոխադարձ հարաբերությունները ոչ ոքի համար գաղտնիք չէին: Պատկերացնո՞ւմ եք, ինչ է կատարվում եվրատոլերաստների եւ գենդերաստների հետ` իրենց ամենավառ ներկայացուցիչները հանկարծ մերժում են իրենց իսկ "հանրույթի" բոլոր նվաճումները, եւ ավելին` Գաբանան հայտարարում է նորմալ ընտանիք կազմելու մտադրության մասին, իսկ Դոլչեն նշում, որ իրեն երեխա չի հասնում, քանի որ ինքը գոմիկ է: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, նշենք, որ այդ պատմությունից ահագին ուրախացել են ռուսները` կոչ անելով մոդելյերներին թքած ունենալ փտած եվրոպական շուկայի վրա եւ իրենց հագուստեղենով ողողել ռուսական շուկան, իսկ որոշ ռուսներ հրապարակավ հայտարարեցին, որ անհապաղ գնում են խանութ` Դոլչե եւ Գաբանայի հագուստեղեն ձեռք բերելու:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

