ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԽՆԴԻՐԸ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԼՈՒԾԵԼ

Արխիվ 12-16

ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԽՆԴԻՐԸ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԼՈՒԾԵԼ

Հայաստանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստին մասնակցելու է եկել Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր ԷԿԱ ԲԵՍԵԼԻԱՆ, ում հետ երեկ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու հայ-վրացական ու ռուս-վրացական հարաբերությունների, ինչպես նաեւ Վրաստանում ներկա տնտեսական իրավիճակի մասին:
–Տիկին Բեսելիա, վերջին շրջանում մամուլում լայնորեն շրջանառվում էր, որ լարիի փոխարժեքը խիստ ընկել է: Արդյո՞ք ստեղծված իրավիճակը կարող է պատճառ դառնալ, որպեսզի Վրաստանը վերանայի իր անդամակցության հարցը Եվրամիությունում ու փորձի ԵՏՄ-ի հետ հարաբերություններ ստեղծել:
– Այն, ինչ վերջին շրջանում մեր ազգային արժույթի հետ տեղի ունեցավ, ամենեւին էլ պատճառ չէր, որ մեզ մոտ ներքին ոչ ճիշտ հարաբերություններ էին, եւ մենք չկարողացանք հնարավորինս շուտ ճիշտ որոշումներ ընդունել: Ինչպես Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, փորձագետներն են նշում, հիմա մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես Եվրոպայում գնում են ինֆլյացիոն գործընթացներ, որոնք վերաբերում են ինչպես դոլարին, այնպես էլ` եվրոպական շատ երկրներին: Դա մեծ դեր է խաղում Վրաստանում, եւ լարիի կուրսն ընկել է: Բայց հիմա դրական դինամիկա է երեւում: Այն միջոցները, որոնք ձեռնարկել է մեր ազգային բանկը, դրական արդյունք տվեցին: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որ ուղիով կգնանք, այդ որոշումն արդեն կայացրել է մեր ժողովուրդը, եւ մենք ջանում ենք դառնալ Եվրոպական ընտանիքի անդամ: Դա երկար, բարդ ճանապարհ է, բայց կարծում եմ` դա մեր պատմական որոշումն է, դա մեզ համար շատ մոտ գաղափար է: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է կռվենք մեր հարեւանների հետ: Այսօր ունենք խոհեմ քաղաքականություն, որը կկարողանա հարթել կոնֆլիկտը մեր հարեւանի` Ռուսաստանի Դաշնության հետ: Այնպես որ, փորձում ենք գտնել քաղաքական մեխանիզմ, քաղաքական ֆորում, որպեսզի համաձայնության գանք` կոնֆլիկտի լուծման հարցում: Մեր որոշումը, կարծում եմ, ճիշտ է, դրա համար մենք ստորագրել ենք Եվրաասոցացման պայմանագիրը, բայց նաեւ մենք կշարունակենք մեր լավ հարաբերությունները հարեւան պետությունների հետ:
– Չե՞ք կարծում, որ կոնֆլիկտի լուծման առաջին քայլը պետք է լինի աբխազական երկաթուղու բացումը:
– Դա շատ կարեւոր հարց է: Մենք դրա շուրջ ունենք լուրջ քննարկում, կան կողմնակիցներ եւ ընդդիմախոսներ, բայց կարծում եմ` մենք պետք է խոհեմ քննարկենք այս հարցը: Վերջին երկու տարին, մենք ագրեսիվ հռետորականը, որը գոյություն ուներ Սահակաշվիլու ժամանակ, փոխել ենք, դա ոչինչ չի տալիս: Եվ հիմա փորձում ենք ինչ-որ կերպ հարթել այդ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս առումով դրական քայլ է այն, որ բացել ենք առեւտրային հարաբերությունները: Ինչ վերաբերում է երկաթուղուն, դա շատ կարեւոր հարց է, ինչը չենք շտապում լուծել, բայց քննարկում ենք: Տեսնենք` ինչ կլինի...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.
- Շարունակությունը կարդացե՛ք «Իրավունքի» չորեքշաբթի օրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում