"ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՅՆՔԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ, ԻՆՉՔԱՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ"

Արխիվ 12-16

"ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆՉԱԿՅԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՅՆՔԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ, ԻՆՉՔԱՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ"


Օրերս ՍԴՀԿ-ն նշեց իր հիմնադրման 128-ամյակը եւ միեւնույն ժամանակ հայտարարեց, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին ու պատրաստվում է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին` որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: Իր ելույթում հնչեցրած հայտարությունների ու ՍԴՀԿ-ի ոչ վաղ անցյալի մասին "Իրավունքը" զրուցեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:
–Ունենալով ՀԱԿ-ի հետ համագործակցության դառը փորձը` արդյո՞ք Հնչակյան կուսակցությունը կրկին կփորձի ընդդիմադիր դաշտում նոր համագործակցություններ փնտրել:
– Մենք այն ժամանակ "Հայ Ազգային կոնգրես" կուսակցության հետ համագործակցության չէինք գնացել, այլ ՍԴՀԿ-ն եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահի թեկնածու առաջադրած ամենաակտիվ քաղաքական կազմակերպություններից մեկը: Հիմա, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր իդեալներից հրաժարվեց, դրա մեղավորը մենք չենք, ինքն է: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր շուրջ եղած մարդիկ սկսեցին ուղղակիորեն խառնվել մեր կուսակցության ներքին գործերի մեջ, դրա մեղավորն էլ մենք չենք` իրենք են: Բայց մենք չենք ուզում դաշտը սեւի եւ սպիտակի բաժանել, բավական է: Թշանամանքի այդ բարիկադային մթնոլորտը, որը սերմանվել է Հայաստանում, ոչինչի չի բերում: Իսկ արդյունքը լինում է մարտի 1-ի պես մի բան, այսինքն` իշխանությունը հանում է իր բիրտ րեպրեսիվ մեքենան, իսկ ընդդիմությունը հանում է ժողովրդի մի հատվածին: Լինում է բախում, եւ այդ բախման արդյունքում ընդդիմադիր լիդերները գնում են տուն, իրենց ոչինչ չի պատահում, մինչդեռ շարքային քաղաքացիները ոստիկանատներից այն կողմ չեն գնում: Այսօր բոլոր քաղաքական կազմակերպությունների հետ պատրաստ ենք նստել եւ խոսել կոնկրետ հարցերի շուրջ, անգամ ՀԱԿ-ի, եթե, իհարկե, իրենք իրենց "կիսաաստվածային Օլիմպոսից իջնեն ներքեւ":
– Այնուամենայնիվ, ժամանակին ՍԴՀԿ-ից խորհրդարանական մանդատ ստացավ մեկը (ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի "ականջը կանչի"), ով, ըստ էության, դավաճանեց կուսակցության գաղափարախոսությունը: Մտավախություն չունե՞ք, որ այս անգամ էլ պատմությունը կարող է կրկնվել:
– Երկար կյանք եմ մաղթում բոլորին, բայց չեմ ցանկանում քաղաքական ննջեցյալների մասին ոչինչ խոսել:
– Այսինքն` բացառո՞ւմ եք, որ ՍԴՀԿ-ում կուսակցական "դասալիքներ" կլինեն...
– Պատեհապաշտներ բոլոր քաղաքական կազմակերպություններում եղել են, կան եւ կլինեն, Հնչակյան կուսակցությունը բացառություն չէր, բայց այսօրվանից կամ վերջին երկու-երեք տարիներից սկսած` բացառություն է:
– Ի դեպ, գաղտնիք չէ, որ վերջին տարիների ՍԴՀԿ-ի գործունեությունը անընդհատ կապվել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ ու չի բացառվում, որ ընդդիմադիր դաշտում Ձեր ակտիվությունը կդիտարկվի, թե Տ. Սարգսյանը ուզում է խորհրդարանում ընդդիմադիր ուժ ձեւավորել...
– Նման ախմախություններին պատասխանելու ոչ ժամանակ, ոչ էլ եռանդ վատնելու ցանկություն ունեմ: Տիգրան Սարգսյանը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանն է, եւ նա Հնչակյան կուսակցության հետ այնքան կապ ունի, ինչքան Լեւոն Տեր-Պետրոսյանը: Փորձել շահարկել դա, անիմաստ, անշնորհակալ գործ է: Այնպես որ, եթե Լեւոն Տեր-Պետոսյանը Հնչակյան կուսակցության հետ կապ ունի, ուրեմն` կապ ունի նաեւ Տիգրան Սարգսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում