ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. "ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է, ԻՆՉՈ՞Ւ ՉԳՆԱԼ"
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. "ԵԹԵ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է, ԻՆՉՈ՞Ւ ՉԳՆԱԼ"
Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական մի շարք ուժերի` այդ թվում նաեւ ԲՀԿ-ի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների խնդիրը:
Դրանից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն: "Իրավունքը" ԲՀԿ պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ պարզեց` ինչպես է արձագանքում ՀԱԿ խմբակցության ղեկավարի այս բնորոշմանը: "Ես չգիտեմ, թե Լեւոն Զուրաբյանն ինչից է որոշել, որ ԲՀԿ-ն համաձայն է այդ պրոյեկտին: ԲՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դեռ նախկինում հայտարարած կարծիքը չի փոխել` պրն Զուրաբյանն էլի շտապել է",- ասաց պատգամավորը:
–Եթե ԲՀԿ-ն չպետք է փոխեր իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ու հաստատակամ է իր դիրքորոշման մեջ, ինչո՞ւ հանդիպեց ՀՀ նախագահի հետ:
– Ոնց` ինչո՞ւ հանդիպեցինք: Իսկ ինչո՞ւ չպետք է հանդիպեինք: Եթե երկրի նախագահը հրավիրում է քաղաքական ուժին խորհրդակցելու, ինչո՞ւ պետք է մերժենք: Մերժողական դիրք ընդունելը ճիշտ չեմ համարում:
– ԲՀԿ-ին ու ՀՀ նախագահի հետ հանդիպած քաղաքական այլ ուժերին ոմանք համարում են Բաղրամյան 26-ի հաճախորդներ...
– Ես այդպես չեմ մտածում: Կարելի է լինել Բաղրամյան 26-ում, հայտնել քո կարծիքը` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

