ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԶԻՋՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԶԻՋՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ
"Ադրբեջանական կողմը համաձայն չէ ոչ մի փոխզիջման: Այն պահանջում է ամեն ինչ կամ ոչինչ, եւ, հետեւաբար, առաջընթաց ակնկալել այս պայմաններում անիրատեսական է",- "Sputnik-Արմենիա" ռադիոկայանի եթերում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
Ըստ նրա, ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած մադրիդյան փաստաթուղթը, որը համարվում է բանակցությունների հիմք, այն չէ, ինչի մասին երազել է հայկական կողմը: "Դա ընդամենը փոխզիջումային փաստաթուղթ է, որը փորձում է մոտեցնել կողմերի փոխադարձաբար բացառող մոտեցումները",- նկատել է Քոչարյանը:
Ըստ նրա, երկար ժամանակ համարվում էր, որ կողմերի հակառակ դիրքորոշումների պատճառով անհնար կլինի որեւէ լուծում գտնել:

