"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ" ՈՒ ՀՀՇ-Ն "ԲԱԴԱՍԽԱ՞Ն" ԵՆ ՏԱԼՈՒ
Արխիվ 12-16"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ" ՈՒ ՀՀՇ-Ն "ԲԱԴԱՍԽԱ՞Ն" ԵՆ ՏԱԼՈՒ
Ինչպես հայտնի է, ԱԻՄ-ը համագործակցում է քաղաքական հինգ ուժերի`"Ժառանգության", Հայոց համազգային շարժման (ՀՀՇ), "Ազատ դեմոկրատներ"-ի, "Ժողովրդավարական հայրենիք"-ի եւ Պահպանողական կուսակցության հետ` ստեղծելու հակապուտինյան նոր ճակատ: Սակայն վերոնշյալ ուժերից երեքը` "Ժառանգությունը", "Ազատ դեմոկրատները", ՀՀՇ-ն օրեր առաջ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը:
"Իրավունքի" տեղեկություններով` Բաղրամյան 26-ում այս հանդիպումը միանշանակ չի ընդունվել մյուս ուժերի` ԱԻՄ-ի, "Ժողովրդավարական հայրենիքի" եւ Պահպանողական կուսակցության կողմից, որոնք առաջիկայում ժողով են գումարելու` հաշիվ պահանջելու նրանցից այդ հանդիպման համար: Մեր տեղեկությունների համաձայն` առավել խոցելի կարգավիճակում են ՀՀՇ-ն ու "Ժառանգությունը", որոնք սովորաբար ընդդիմադիր դիրքերից են հանդես եկել ("Ժառանգությունը" մինչ այժմ պահանջում է իշխանափոխություն), իսկ օրեր առաջ հայտնվել նախագահի նստավայրում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

