ԵՎՐԱՆԵՍԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ
Արխիվ 12-16ԵՎՐԱՆԵՍԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում երեկ ԱԺ-ում կայացավ Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովը, որի ժամանակ ընդունվեց «ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ համագործակցության խթանումը 2014-2020 թթ. եվրոպական հարեւանության գործիքի միջոցով» զեկույցի նախագիծը: Զեկույցի քվեարկության վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ, ով նշեց.
– Կարեւորը այնտեղ կային մի քանի վտանգավոր կետեր, որոնք ադրբեջանական կողմը վատ ձեւակերպումներով էր ներկայացրել, բայց որեւէ մեկը չանցավ: Քվեարկությունը շահավետ էր այն իմաստով, որ Հայաստանը ստիպված չի լինելու վետոներ կիրառել: Երկու համազեկուցողները հասկացան, որ այն պետք է լինի բալանսավորված, արդար զեկույց, ինչը կարծես թե ստանում ենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

