"ԵՌՅԱԿ". ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐ, ԿԱՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԷՐՈԶԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

"ԵՌՅԱԿ". ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐ, ԿԱՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԷՐՈԶԻԱՆ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


ԼՏՊ-ի "քաղաքագիտական վերլուծությունից" հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել: Անցյալ գարնանը նա ավետում էր, որ "եռյակ-քառյակը" բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու շեմին է, սակայն այժմ "եռյակից" մնացել են միայն հաճելի հուշեր, "բուրժուաները" հեռացել են քաղաքականությունից, "դեմոկրատները" ո՛չ գվվում են, ո՛չ բվվում, իսկ "հեղափոխականները" ի վիճակի են հեղափոխություն իրականացնել բացառապես սեփական տնամերձի տարածքում:



ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՅՔԱՅՈՒՄԸ


Այսօր առկա է ընդամենը մեկ քաղաքական ուժ, որը կտրուկ հանդես է գալիս ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Դա ՀԱԿ-ն է, որ արտահայտում է իր վճռականությունը` պայքարելու ընդդեմ Սերժ Սարգսյանի "բռնակալության հավերժացման": ՀԱԿ-ն իր հայտարարությունում մանրամասն նկարագրում է "բռնաճնշումները" ընդդեմ ԲՀԿ-ի: Ըստ էության, Լեւոն Ակոպիչը իր կուսակցության այդ հայտարարությամբ մանրամասնում է ամերիկյան նորաթուխ դեսպանի այն տեսակետը, որ ԲՀԿ-ի հետ կատարվածը "հետընթաց" է ժողովրդավարությունից: Դե պարզ է, ծեր աղվեսը չի ուզում բաց թողնել շանսը, որ ամերիկացիները կշոյեն իր գլուխը, ու երեւի թե այդ "շոյանքը" ակնկալում է շատ նյութեղեն տեսքով:
Ճիշտ է, ԲՀԿ-ն էլ հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների մասին իր տեսակետը չի փոխել, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ այն, ինչ մնացել է երբեմնի հզոր այդ կուսակցությունից, ռեալ պայքար կծավալեն բարեփոխումների դեմ:
Իսկ բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցությունները Բաղրամյան 26-ում եղան շատ լայն շրջանակով: Բնականաբար, այդ խորհրդակցությունների մասնակից ընդդիմադիրները ամենատարբեր կարծիքներն արտահայտեցին, սակայն խորհրդակցությունների արդյունքը եղավ նույն ընդդիմադիր դաշտի էլ ավելի շեշտակի պառակտումը: Այսպես, պառակտումը կարելի է փաստ համարել "Ժառանգությունում", ուր Զարուհի Փոստանջյանը փաստորեն բաց տեքստով խորհրդակցությանը մասնակից իր գործընկերներին անվանեց Սերժ Սարգսյանի հաճախորդ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, թեեւ ուրբաթ պետք է "քայլող բարեւագիր" դառնար գյումրեցիների եւ վանաձորցիների համար, սակայն նրա մոտ գոյացան շտապ անձնական գործեր ԱՄՆ-ում: Ճիշտ է, նա ասել է, որ հայրենիքից Հայաստան վերադառնալուց հետո շատ կարեւոր հայտարարություն ունի անելու, սակայն բարեւասեր այդ ամերիկացուն այլեւս գրեթե ոչ ոք լուրջ չի ընդունում:
Մեկ ուրիշ դժգոհության շերտ է առաջացել եւ Պարույր Հայրիկյանի ձեւավորած հակառուսական "հնգյակում": Այդտեղ ակնհայտորեն դժգոհ են, որ "Ժառանգությունը", Ազատ դեմոկրատները եւ ՀՀՇ-ն մասնակցել են խորհրդակցությանը Բաղրամյան 26-ում:
Դե, էլ ով մնաց տակը: Դաշնակները լրիվ գոհ են, քանի որ իրականացմանը շատ մոտ է դարձել պառլամենտական կառավարման իրենց ծրագրային դրույթը, իսկ ՕԵԿ-ը ինքն իրեն դեռ չի գտել եւ զբաղված է տենդորեն որոնելով միջոցներ` սեփական վարկանիշը բարձրացնելու: Գումարած դրան` ՕԵԿ-ին թերեւս ավելի շատ հետաքրքրում է ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից գոնե մեկ-երկուսին իր մոտ տանելը, քան պոպուլիստական քայլերի համար անհասկանալի` սահմանադրական ոլորտ մտնելը: Ինչ վերաբերում է "Հիմնադիր խորհրդարանին", ապա Գյումրիի ձախորդփանոսությունից հետո նրանց վարկանիշը կտրուկ ընկել է, գումարած դրան` համացանցում հայտնվում են կոմպրոմատներ Ժիրայր Սէֆիլյանին շրջապատող անձանց ոչ այնքան լուսավոր կենսագրական էջերից:
Ըստ էության, ընդդիմադիր ամբողջ դաշտը ցիրուցան եղած է: Նոր վերադասավորումներից հետո, թերեւս առաջիկայում կմնան ընդդիմադիր գործունեության երեք ուղղություն: Մեկը կլինի պոպուլիզմը, երկրորդը` սեփական առաջարկություններով սահմանադրական բարեփոխումների "գնացքում" տեղավորվելը, եւ երրորդը` թերեւս ամենալուսանցքայինը, մոլի արեւմտամետությունը:

ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐՆ
ԱՌԱՆՑ ՊՈՒՏԻՆԻ ԿՅԱՆՔ ՉՈՒՆԵՆ

Եզրափակելով սահմանադրական բարեփոխումների թեման` նշենք, որ ՀՀ նախագահը, այնուամենայնիվ, այդ հարցում որոշակի ինտրիգ թողեց: Թեեւ այլեւս որեւէ խոչընդոտ չի երեւում, այնուամենայնիվ, նա խորհրդարան է ուղարկելու երկու տարբերակ` մեկը` կառավարման խորհրդարանական մոդելին անցնելն ապահովողը, մյուսը` գործող սահմանադրության, ըստ էության, ոչ խորքային փոփոխություններով, որոնք կառավարման մոդելը չեն շոշափում: Անշուշտ, ԱԺ մեծամասնությունով կհաստատվի այն նախագիծը, որը նպատակահարմար կգտնի Սերժ Սարգսյանը, սակայն երկու տարբերակի առկայությունը ավելի շուտ բխում է ոչ թե ներքաղաքական, այլ` արտաքին, նույնիսկ աշխարհաքաղաքական գործոններից: Եթե տարածաշրջանում լինեն կտրուկ աշխարհաքաղաքական վայրիվերումներ, առավել եւս պատերազմական բաղադրիչով, ապա կառավարման մոդելի փոփոխությունը կլինի ոչ նպատակահարմար, իսկ եթե ոչ, ապա արմատական սահմանադրական բարեփոխումը կընթանա առանց էական խոչընդոտների:
Իսկ որ աշխարհաքաղաքական "ջերմաստիճանը" բավականին բարձր է, երեւում է թեկուզ այն աժիոտաժից, որն առաջացավ Վլադիմիր Պուտինի մի քանի օր հրապարակավ չերեւալուց: Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Ռուսաստանից դուրս, մասնավորապես մեր երկրում, "քեռի Սեմը" լծեց բոլոր 5-րդ շարասյուներին, ապատեղակատվություն տիրաժավորելու գործին, ու հասցրեցին Պուտինին ե՛ւ թաղել, ե՛ւ մանկաբարձությամբ զբաղվող դարձնել, ե՛ւ հեղաշրջման զոհի վերածել... Դեմքի ամենալուրջ արտահայտությամբ մեր արեւմտամետները եւ նրանց սպասարկող "կիբերզորքը" օրեր շարունակ այնպիսի ախմախություններ դուրս տվեցին Պուտինի թեմայով, որ պարզ դարձավ` եթե Պուտինը չլինի, ապա իրենք ոչ խոսելու, ոչ էլ զբաղվելու բան չեն ունենա, ու կարող են նույնիսկ հիվանդանալ:
Իսկ իրականում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները լարված էին Պուտինի լռությունից, քանզի, ինչպես ցույց է տալիս փորձը, Ռուսաստանի նախագահը աշխարհից մեկուսանում է ինչ-որ կարեւոր քայլ անելուց առաջ: Թե ինչ օյին կբերի Պուտինը ամերիկացիների գլխին, դա էլ հարց է, սակայն ինչ վերաբերում է մեզ, ամենակարեւորն այն է, որ ապրիլի 24-ին նա լինելու է Երեւանում: Իսկ դա բացի քաղաքական եւ բարոյական լիակատար զորակցության ցուցադրումից, նաեւ` առիթ է Երեւանում գտնվելու ընթացքում ոչ ֆորմալ հանդիպումներ ունենալու տարբեր պետությունների ղեկավարների հետ:
Սակայն դա առանձին մեծ թեմա է, թե ապրիլի 24-ին Երեւանում ինչ պայմանավորվածություններ կծնվեն, իսկ մեր դժբախտ արեւմտամետների պարագայում միգուցե նշանակում է, որ կփորձեն ինչ-որ "հարամ" ցույցեր անել նաեւ ընդդեմ նույն Պուտինի: Միգուցեեւ կզգուշանան, քանզի արդեն իսկ երեւում է, որ մեջները վախ եւ անհանգստություն է մտել: Մեր գրանտածիծներին ավելի քան անհանգստացնում է այն, որ ԱԺ է բերվելու հասարակական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխության նախագիծ, եւ իրենք մտավախություն ունեն, որ ֆինանսական թափանցիկության պայմաններում արդեն չեն կարողանում այդքան անկաշկանդ կատարել հայրենիքը վաճառելու եկամտաբեր գործը: Բացի այդ, քանզի Եվրասիական միության դաշտում ամերիկյան տերերի կողմից օգնության եւ փրկարար ձեռք մեկնելու հույսերը գնալով նվազում են, նաեւ միանգամայն տրամաբանական է երկյուղը` սեփական արարքների համար պատասխան տալու հեռանկարից:
Բայց միաժամանակ նրանք փայփայում են որոշակի հույս, որ միգուցե աշխարհաքաղաքական-քաղաքակրթական մեծամարտում ռուսները տապալվեն, եւ այդ դեպքում, իհարկե, կգա իրենց աստեղային ժամը: Խոշոր հաշվով, մեր արեւմտամետների վիճակը վիճակ չէ` մի կողմից պետք է գործեն հնարավորինս ակտիվ, որպեսզի շանս առաջանալու դեպքում կարողանան հաջողության ալիքի գագաթին բարձրանալ, մուս կողմից` հաշվի առնելով, որ հակառակը ավելի հավանական է, սեփական քայլերով չպետք է անցնեն որոշակի կարմիր գծեր, որոնցից հետո այլեւս գլուխ պրծացնել չի լինի: Ու հենց այդ պատճառով արեւմտամետ կուսակցությունների ներկայացուցիչները եւ գրանտասուն "քաղաքացիական հասարակությունը" սրտի թրթիռով հետեւում են ռուսաց նախագահի ամեն մի փռշտոցին: Իրոք որ աննախանձելի վիճակում են...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում