ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ` ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ՞Ք

Արխիվ 12-16

ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ` ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ՞Ք

 

«Իրավունքը» երեկ հրապարակել է «Փողը տուր, դիակիդ տամ. «Բազար» դիահերձարանում» վերտառությամբ հոդված, որտեղ  ներկայացրել էինք  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանի աշխատակցի «բազարը» վշտակորույս քաղաքացու հետ: Դիահերձարանի աշխատակիցը պահանջել էր 85.000 դրամ` քաղաքացու հորը հերձելու համար:

Դիահերձարանի մենեջերը երեկ մեզ հետ զրույցում խոստացավ, որ տնօրենը այսօր մեզ կզանգահարի` պարզաբանում ներկայացնելու, սակայն այդպես էլ հեռախոսազանգ չստացանք:

Տողերիս հեղինակը առաջնորդվելով ժողովրդական հայտնի ասացվածքով` երբ Մուհամեդը  չի գալիս սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ, զանգահարեցինք դիահերձարան: Հեռախոսազանգին պատասխանեց  մենեջերը` Արթուր Հովհաննիսյանը, ով փոխանցեց` տնօրենը տեղում չէ: Մեր հարցին` ինչու նա մինչ այժմ պարզաբանում չի ներկայացրել, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ իրավասու չէ մեր հարցերին պատասխանել: «Տնօրենը հիմա տեղում չէ, բայց էդ հարցով նախարարությունից զանգահարել էին, ցերեկը խոսել են»,-  ասաց մեր զրուցակիցը

Իսկ թե ինչ է ասել տնօրենը առողջապահության նախարարությանը, աշխատակիցը տեղյակ չէր: Ի դեպ, այսօր էլ դիահերձարանի մենեջերը հրաաժարվեց թե մեր հարցերին պատասխանել, թե ասել տնօրենի անուն-ազգանունը, քանի որ ըստ իրեն նա նման իրավասություն չունի: «Դուք վաղը` ցերեկվա ժամին,  զանգահարեք` պարզաբանումը ստանալու համար»,- եզրափակեց  Ա. Հովհաննիսյանը:

Փորձեցինք նաեւ առողջապահության նախարարությունից ստանալ խնդրին առնչվող հարցերի պատասխանը, սակայն մեզ փոխանցեցին` խորհրդակցություն է, որի ավարտից հետո մեր հարցերին կպատասխանեն: Սակայն նախարարություն ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան, հավանաբար, խորհրդակցությունը շատ երկար է տեւել: Հուսանք`վաղը պարզաբանում կստանանք վերոնշյալ պետական գերատեսչությունից:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում