ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 18-ին ժամը 13:00-ին «Դինամո» մարզադահլիճում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որտեղ ուժերը կչափեն կաշվե ձեռնոցի 100-ից ավելի մարզիկներ: Հայաստանի առաջնությունում պայքարը կընթանա տասը քաշային կարգերում՝ 49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ և + 91կգ: Առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի առաջիկա կարևորագույն ստուգատեսներին: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

