ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՂՋՈՒՆԵՑ ԵՎՐԱՆԵՍԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՂՋՈՒՆԵՑ ԵՎՐԱՆԵՍԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ՀՀ Ազգաային ժողովում մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ չորրորդ լիագումար նիստը: Պաշտոնական բացման արարողությանը ուղերձներով հանդես եկան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Եվրախորհրդարանի փոխնագահ Ռիչարդ Չարնեցկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Բորիս Տարասյուկին եւ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան:
ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ողջունելով Եվրանեսթի վեհաժողովի մասնակիցներին` նշեց. «Ուրախ եմ Երեւանում հյուրընկալել Եվրանեսթի նիստը, որից հետո մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Երեւանում եւ Բրյուսելում նախատեսվում են իմ հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, իսկ մի քանի օրից Երեւանում տեղի կունենա նաեւ Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը:Լավ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դիմանիկ կերպով: Վստահ եմ, որ Եվրանեսթի նստաշրջանի ծավալուն օրակարգում ընդգրկված կարեւոր հարցերի շուրջ խորհրդարանական ձեւաչափով ընթացող քննարկումները եւ որոշումները կնպաստեն Եվրոպական միության եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցության խորացմանը տարբեր բնագավառներում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

