ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ՕԵԿ-Ն ՈՒ ՆՐԱ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԿԱԼՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՅՀՈՅԱՆՔ».
Արխիվ 12-16ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ՕԵԿ-Ն ՈՒ ՆՐԱ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԿԱԼՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՅՀՈՅԱՆՔ».
Կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ակտիվացել է: ՕԵԿ-ը կարծես թե հիմիկվանից հող է նախապատրաստում գալիք խորհրդարանական ընտրություններում իր տեղը նորից ապահովելու համար: Իսկ եթե սահմանադրական բարեփոխումները կյանքի չկոչվեն, Արթուր Բաղդասարյանը չի բացառվում` առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանից «Իրավունքը» պարզեց` ՕԵԿ ղեկավար Արթուրր Բաղդասարյանին արդյոք կհաջողվի՞ նորից շահել հանրության վստահությունը, որը նա ուներ 2008 թ-ի նախագահական ընտրություններում: «Տհաճ է էդ մարդու մասին մեկնաբանություն տալը: Ես նրան 1995 թ-ից գիտեմ` ԱԺ-ից: Բայց նրա դեմքը վերջնականապես բացահայտվեց 2008-ին: Իսկ բացահայտողը եղավ Սերժ Սարգսյանը, օգտագործեց նրան, որ կարողանա իշխանությունը պահել»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Ըստ Մակեյանի` ՕԵԿ-ն ու նրա առաջնորդը հանրության մեջ ընկալվում են որպես հայհոյանք: «Արթուր Բաղդասարյանը զրոյական շանս ունի որեւէ բան անելու: Իսկ եթե հանկարծ, աստված մի արասցե, նույն խաղի կանոններով անցկացնեն ընտրությունները, Սերժ Սարգսյանը ինչպես ուզեցավ կսրբագրի ու կօգտագործի Արթուր Բաղդասարյանին»,- եզրափակեց Մակեյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

