«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՈՒ ՀՀՇ-Ն «ԲԱԴԱՍԽԱ՞Ն» ԵՆ ՏԱԼՈՒ
Արխիվ 12-16«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՈՒ ՀՀՇ-Ն «ԲԱԴԱՍԽԱ՞Ն» ԵՆ ՏԱԼՈՒ
Ինչպես հայտնի է, ԱԻՄ-ը համագործակցում է քաղաքական հինգ ուժերի`«Ժառանգության», Հայոց համազգային շարժման (ՀՀՇ), «Ազատ դեմոկրատներ»-ի, «Ժողովրդավարական հայրենիք»-ի և Պահպանողական կուսակցության հետ` ստեղծելու հակապուտինյան նոր ճակատ: Սակայն վերոնշյալ ուժերից երեքը` «Ժառանգությունը», «Ազատ Դեմոկրատները», ՀՀՇ-ը օրեր առաջ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը:
«Իրավունքի» տեղեկություններով` Բաղրամյան 26-ում այս հանդիպումը միանշանակ չի ընդունվել մյուս ուժերի` ԱԻՄ-ի, «Ժողովրդավարական հայրենիքի» եւ Պահպանողական կուսակցության կողմից, որոնք առաջիկայում ժողով են գումարելու` հաշիվ պահանջելու նրանցից այդ հանդիպման համար: Մեր տեղեկությունների համաձայն` առավել խոցելի կարգավիճակում են ՀՀՇ-ն ու «Ժառանգությունը», որոնք սովորաբար ընդդիմադիր դիրքերից են հանդես եկել («Ժառանգությունը» մինչ այժմ պահանջում է իշխանափոխություն), իսկ օրեր առաջ հայտնվել նախագահի նստավայրում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

