ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՐՈՇՎԻ ԱՅՆ ԹԻՄԸ, ՈՐԸ ԿՄԵԿՆԻ ԲԱՔՈՒ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՐՈՇՎԻ ԱՅՆ
ԹԻՄԸ, ՈՐԸ ԿՄԵԿՆԻ ԲԱՔՈՒ
Մարտի 15-ին «Անի Պլազա» հյուրանոցի Անի սրահում կայացավ ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի 7-րդ համագումարը՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նախագահությամբ: Համագումարի օրակարգի հիմնական հարցը հայ բռնցքամարտիկների մասնակցությունն էր Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: Այս հարցը դրվեց քվեարկության և 70 կողմ, 2 դեմ ձայներով որոշվեց, որ հայ բռնցքամարտիկները պետք է մասնակցեն այդ խաղերին:
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ մարտի 18-ին մեկնարկելիք Հայաստանի առաջնությունից հետո կորոշվի, թե որ մարզիկները կներկայացնեն մեր երկիրը: Այնուհետև մարզային ֆեդերացիաները և հիմնական մարզադպրոցները հաշվետվության տեսքով ներկայացրեցին 2014թ. իրենց կատարած աշխատանքները: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը նկատեց, որ Հայաստանում մեծացել է բռնցքամարտով զբաղվողների և հետաքրքրվողների թիվը՝ ընդգծելով, որ կան մարզադպրոցներ, որտեղ նույնիսկ հերթեր են գոյանում: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

