ՓՈՂԸ ՏՈՒՐ, ԴԻԱԿԸ ՏԱՄ. «ԲԱԶԱՐ»` ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՓՈՂԸ ՏՈՒՐ, ԴԻԱԿԸ ՏԱՄ.  «ԲԱԶԱՐ»`

ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ

 

«Իրավունքի» խմբագրությունն ահազանգ ստացավ մի քաղաքացու կողմից, ով վրդովված մեզ պատմեց, որ իր մտերիմներից մեկը հայտնվել է չափազանց տհաճ իրավիճակում. «Ընկերոջս հայրը մահացել է, տարել են դիահերձարան նրանից միանգամից պահանջել են 85 հազար դրամ, իսկ չտալու դեպքում ասել են` ո՛չ կհերձեն, ո՛չ էլ դիակը հետ կտան»: Ըստ մեր զրուցակցի`  դեպքը տեղի է ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնի դիահերձարանում: Ինչպես ասում են` մինչ թաղման արարողությունը կենտրոնը հասցրել է հորը կորցրած երիտասարդի վերքին աղ լցնել: Քաղաքացին նախ անակնկալի է եկել`չիմանալով, որ դիահերձումը վճարովի է, ապա ասել է, որ ի վիճակի չէ այդքան գումար վճարել: Ի պատասխան` դիահերձարանի աշխատակիցը սակարկելու  առաջարկ է ներկայացրել` պահանջելով 85.000-ի փոխարեն 75.000 դրամ: Վշտակորույս քաղաքացին` ասել է, որ այդքանն էլ չի կարող վճարել եւ ստիպված ասել է, որ երկուշաբթի օրը կստանա հոր մահվան գումարը, որը տալիս է պետությունը մահացածների համար` 200 հազար դրամը, կբերի կտա: Կրկին հանդիպելով գումարային դիմադրության ստիպված ծնող կորցրած երիտասարդը պահանջել է հոր դիակը հետ վերադարձնել, որպեսզի ուրիշ տեղ տանի: Որքան էլ զարմանալի թվա, դիահերձարանի աշխատակիցը հրաժարվել է` ասելով. «Դիակը չենք կարող հետ վերադարձնել»: Քաղաքացին տեսնելով, որ այլընտրանք չունի, հայտնվել է ավելի վատ վիճակում, դիահերձարանի աշխատակիցն էլ իր հերթին փորձել է հերթական անգամ, «նաղդ հաճախորդին» ձեռքից բաց չթողնել եւ առաջարկել է 55.000 դրամ ու վերջ: Մեծ դժվարությամբ երիտասարդ տղամարդը կարողացել է այստեղից-այնտեղից գումար հայթայթել ու դիահերձված հոր դիակը ետ ստանալ, սակայն վճարել է 50 հազար ու ասել, որ ի վիճակի չէ ավել գումար տալ:

«Իրավունքն» այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ վերոնշյալ դիահերձարանից, սակայն Հայկ անունով աշխատակիցը, մինչ տնօրենին փոխանցելը տեղեկանալով, որ զանգահարողը լրատվամիջոցի ներկայացուցիչ է, ասաց, որ տնօրենը տեղում չէ, ապա լսափողը փոխանցեց դիահերձարանի մենեջերին` Արթուր Հովհաննիսյանին: Վերջինս լսելով հարցի բովանդակությունը, նախ հարցրեց` ո՞ր դեպքի մասին է խոսքը, այնուհետ հավելեց, որ գումարը գանձվում է` ըստ օրերի. «Նայած, թե քանի օր է դիակը մնում մեզ մոտ: Ոչ մեկը օդից գումար չի պահանջում»: Երբ մենք այլ հարցեր ուղղեցինք, դիահերձարանի մենեջերը խնդրեց մեր կոնտակտային տվյալը, որպեսզի տնօրենը վաղը  մեզ պարզաբանում ներկայացնի: Իսկ թե ով է տնօրենը, մենեջերը հրաժարվեց ասել ու անմիջապես անջատեց հեռախոսը:

Մեզ հաջողվեց պարզել, որ դիահերձարանը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի սեփականությունն է, որը, սակայն, վարձակալությամբ տրվել է մեկ այլ ընկերության`  օգտագործելու դիահերձման համար:

Հուսով ենք`«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանի տնօրենը  բացատրություն կներկայացնի վերոնշյալ խնդրի վերաբերյալ:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանում դիահերձումն արժե 20.000- 70.000 դրամ, իսկ թե գինն ինչպես է որոշվում, կպարզենք առաջիկայում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում