Մարտի 17-18-ը տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
Արխիվ 12-16Մարտի 17-18-ը տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն անցկացվելու է Հայաստանի Հանրապետությունում 2015թ.-ի մարտի 17-18-ը: Մինչ այդ` մարտի 16-ին, նախատեսված են Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստեր:
Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում:

