ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ. «ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՎԱՂԸ ԴՈՒՐՍ ԿԳՐՎԻ»
Արխիվ 12-16ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ. «ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՎԱՂԸ ԴՈՒՐՍ ԿԳՐՎԻ»
Քիչ առաջ ԲՀԿ մամուլի պատասխանատու Վահան Բաբայանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ նորընտիր առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն ու հավանաբար, վաղը դուրս կգրվի: «Քիչ առաջ եմ Նաիրա Զոհրաբյանի հետ խոսել: Նա ասաց, որ ապաքինվում է»,- ասաց պրն Բաբայանը:
Արդյոք տիկին Զոհրաբյանի ինքնազգացողությունը վատացել է կուսակցական ծանր աշխատանքի ու լարված իրավիճակի պատճառով, Վահան Բաբայանը խորհուրդ տվեց զերծ մնալ նման որակումներ տալուց, քանի որ յուրաքանչյուր մարդ կարող է առողջական խնդիրներ ունենալ:
Հիշեցնենք`Slaq.am-ը գ տեղեկացրել էր, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրում Եվրանեսթի վեհաժողովի ժամանակ, որին մասնակցում էր նաև ԲՀԿ-ն, ԲՀԿ նորանշանակ նախագահ Նարիա Զոհրաբյանն անակնկալ վատացել է:
Սակայն մեր տվյալներով` եղել էո ոչ թե Եվրանեսթի վեհաժողով, այլ դրան նախորդող ճաշկերույթ, իսկ վեհաժողովը վաղն է լինելու ԱԺ-ում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

