ՄԱՀԱՑԵԼ Է ԼՐԱԳՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ
Արխիվ 12-16ՄԱՀԱՑԵԼ Է ԼՐԱԳՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ
Բաթումում հանկարծամահ է եղել «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող, «Ինտերֆաքսի» թղթակից, տնտեսական մեկնաբան Արթուր Երնջյակյանը:Նա լրագրողական գործունեությամբ գտնվում էր Վրաստանում:
Բժիշկների նախնական ախտորոշմամբ՝ Արթուր Երնջակյանը մահացել է սրտի կաթվածից։ Ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո նրան տեղափոխել են Բաթումի քաղաքային հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
«Իրավունքը» ցավակցում է Արթուր Երնջակյանի հարազատներին եւ գործընկերներին նրա անժամանակ մահվան համար։

