«ԹԵԿՈՒԶ ՄԵԿԻ ՔԹԻՑ ԱՐՅՈՒՆ ԳԱ, ՈՒՐԵՄՆ` ՄԵՐ ԴԱՏԸ ԱՐԺԵԶՐԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԻՆՔՆԵՐՍ ՄԵՐ ԱՌՋԵՎ»

Արխիվ 12-16

«ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԹԵԿՈՒԶ ՄԵԿԻ ՔԹԻՑ ԱՐՅՈՒՆ ԳԱ, ՈՒՐԵՄՆ` ՄԵՐ ԴԱՏԸ ԱՐԺԵԶՐԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԻՆՔՆԵՐՍ ՄԵՐ ԱՌՋԵՎ»

 

ՍԴՀԿ-ն նշեց իր հիմնադրման 128-ամյակը` առիթից օգտվելով նաեւ հնչեցնելով քաղաքական գնահատականներ: Ըստ էության, ՍԴՀԿ-ն պատրաստվում է ներգրավվել հայաստանյան ակտիվ ներքաղաքական կյանքին, ավելին` մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին` որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: Իր ելույթում ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ նախ անկեղծացավ. «Փաստ է, որ անկախությունից ի վեր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն այդպես էլ Հայաստանի քաղաքական դաշտում դեռ չզբաղեցրեց իրեն արժանի տեղը: Ամբողջ աշխարհով մեկ հսկայական կառույցներ, դպրոցներ, մարզական ու բարեգործական միություններ ունեցող կազմակերպությունը չկարողացավ ըստ արժանվույնս ներկայանալ Հայաստանի քաղաքական դաշտում: Ավելին` նման փառահեղ պատմություն ունեցող կուսակցությունը Լիբանանում ունի խորհրդարանական ֆրակցիա, իսկ Հայաստանում չի մասնակցել վերջին ընտրություններին: Սա, իհարկե, մեր մեծագույն բացթողումն է»: Անդրադառնալով ՍԴՀԿ-ի վաղեմի գործընկեր ՀԱԿ-ին, որի խմբակցության ներքո ժամանակին վերոնշյալ կուսակցությունը մասնակցել էր խորհրդարանական ընտրություններին` Ն. Գալստյանը ասաց. «Չեմ խոսում Հայ ազգային կոնգրեսի մասին, որի գաղափարական հիմքը միայն եւ միայն պայմանավորված է այն փաստով, թե ինչպիսի տրամադրությամբ կարթնանա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Քննադատության ենթարկելով խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին` ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետը խոսեց նաեւ ԲՀԿ-ում տիրող իրավիճակի մասին. «Հարցս այսպես ձեւակերպեմ` ընդհանրապես կուսակցությու՞ն է «Բարգավաճ Հայաստանը»: Իշխանական մեքենայի առաջին իսկ ու ոչ այնքան լուրջ ապտակից հետո այդ կուսակցությունը դարձավ ընդամենը խորհրդարանում ժամանակավորապես ֆրակցիա ունեցող մի խումբ, որն էլ, բնական է, օրի օրի ավելի է հալվելու: Ընդհանրապես, մեկ սյան վրա հիմնված կառույցը կենսունակ չէ, դա վերաբերում է բոլորին՝ անխտիր»: Այնուամենայնիվ, այսօր ՍԴՀԿ-ն չի պատրաստվում հեղափոխություն պահանջել, ինչի մասին բանախոսը պարզաբանեց այսպես. «Շատ քաղաքական ուժեր ասում են հեղափոխություն է պետք, սակայն իշխանական մեքենայի առաջին իսկ հարվածի դեպքում տուն են գնում՝ մոռանալով թե՛ հեղափոխության, թե՛ անգամ իրենց կուսակցության եւ կազմակերպության մասին: Հեղափոխությունների փորձ, անկեղծ ասենք, Հայաստանում շատ է եղել եւ բոլորն էլ վերջում ողբերգական իրադարձություններով են ավարտվել: Հիմա ինչ-ինչ մարգինալ խմբեր քարոզում են ապրիլի 24-ին հեղափոխություն անելու մասին՝ առանց հաշիվ տալու իրենք իրենց, որ եթե Հայաստանում այդ օրը թեկուզ մեկի քթից արյուն գա, ուրեմն` մեր դատը արժեզրկելու ենք ամբողջ աշխարհի եւ ինքներս մեր առջեւ: Հիմա հարց, այդ պարագայում ո՞րն է ճանապարհը: Մի կողմից հայտարարված բուրժուա-դեմոկրատական օլիգարխիկ հեղափոխությունը տեղի չունեցավ, եռյակ-քառյակի գործունեությունը նման էր ի սկզբանե պարտության մատնվող խմբակի գործունեության, ապրիլի 24-ի մարգինալ հեղափոխականներն էլ մի քանի տասնյակ մարդիկ են, ովքեր չունեն ո՛չ այնքան հեղինակություն, ո՛չ այնքան վճռականություն, որպեսզի իրենց հայտարարությունները մինչեւ վերջ հասցնեն…Պետք է երկրում առկա պրոֆեսիոնալներից ստեղծել նոր թիմ, նոր կառավարություն, որին պետք է մաս կազմեն անխտիր բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր ունեն հարուստ կադրային բազա, անկաշառ են եւ պատասխանատվություն են կրում երկրի համար: Սա է միակ ճանապարհը: Երկրում անհրաժեշտ է հիմք դնել միայն եւ միայն գաղափարական պայքարի»: Ի դեպ, մեջբերելով ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի «մի՛ ջղաձգվեք» արտահայտությունը` պարոն Գալստյանը հայտարարեց, որ ՍԴՀԿ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին. «Ուզենք կամ չուզենք, անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ: Հիմա մեր ընդդիմախոսներն անմիջապես կչարախնդան՝ ըհը, իշխանությունների պատվերն են կատարում, ցանկանում են նպաստել նրանց վերարտադրվելուն: Կպատասխանեմ` երբ Հնչակյան կուսակցությունը հայտարարում էր ապագա անկախ Հայաստանում խորհրդարանական կառավարման ձեւ ներդնելու իր համոզման մասին դեռեւս 19-րդ դարի վերջերին, ոչ այս իշխանությունները կային, ոչ էլ, առավել եւս՝ դուք: Եթե այս իշխանությունները ցանկանան վերարտադրվել, ապա նրանք դա կանեն՝ անկախ սահմանադրական փոփոխություններից: Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը, պարոնա՛յք, այնտեղ հստակ երեւում է, որ ուժեղ ֆրակցիայի պայմաններում գործող վարչապետն այս սահմանադրությամբ պակաս լիազորություններ չունի ՀՀ նախագահից: Ուստի` վերարտադրվելուն արված հղումները չեն դիմանում բացարձակապես որեւիցե քննադատության: Արդ, ուրեմն` Հնչակյան կուսակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին, որովհետեւ մարդկության միտքը մինչեւ այսօր խորհրդարանականից ավելի ժողովրդավար կառավարման ձեւ չի ունեցել եւ, առաջիկայում էլ հորիզոնում չեն երեւում քաղաքագիտական մտքի այնպիսի հանճարներ, ովքեր կապացուցեն հակառակը»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Առաջիկայում կներկայացնենք նաեւ «Իրավունքի» հարցազրույցը ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետի հետ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում