ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵ՞Ր Է ԸՆԴՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵ՞Ր Է ԸՆԴՈՒՆՈՒՄ


Այսօր նկարիչ, դիզայներ, կոմպոզիտոր ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշում է իր ծննդյան տարեդարձը: «Իրավունքի» շնորհավորանքին ի պատասխան հոբելյարն ասաց. «Դե, մեկ տարով էլ մեծացանք…»,- ապա հավելեց.

- Չնայած, ես վաղուց եմ հաշիվս կորցրել եւ շատ ավելի հանգիստ եմ  վերաբերում  իմ ծննդյան  տարեդարձներին: Բայց, այս տարի յուրահատուկ է լինելու, պարզապես այդպես եմ զգում:

- Որտե՞ղ եք նշում եւ ովքե՞ր են լինելու ծննդյան հյուրերը, հայտնի անձնավորություննե՞ր, թե…

- Իհարկե` նշելու եմ նախ արտերկում, ապա Երեւանում` ընկերներիս, հարազատներիս եւ իմ սիրելիի հետ:

- Իսկ ո՞ր կենացը կլինի ամենացանկալին:

- Միանշանակ երջանկության կենացը, այս պահին այն ավելի քան ակտուալ է, քանի որ ինձ հենց այդպես եմ զգում:

- Ծննդյան ի՞նչ նվեր եք նախընտրում ստանալ. Կլորիկ գումա՞ր, թե…

- Իրականում դեմ չեմ ոչ կլորիկ գումարի, ոչ էլ փոքր նվերի, կարեւորը ուշադրությունն է, մնացածն անցողիկ երեւույթներ են:


«ԻՄ ԳԱՂՏՆԻՔՆ ԻՄ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՄԵՋ Է»


- Կարեն , կարելի է ասել կամաց-կամաց լքում եք երիտասարդների շարքերը, բայց շարունակում եք մնալ երիտասարդ, ունե՞ք դրանում որեւէ գաղտնիք:

- Համամիտ չեմ Ձեզ հետ, ինձ միանշանակ երիտասարդ եմ համարում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իմ գաղտնիքն իմ ապրելակերպի մեջ է: Ես մաքսիմալ երջանիկ եմ ապրում, վաղուց ուշադրություն չեմ դարձնում բոլոր այն  խոչընդոտներին, որոնք այս կամ այն կերպ կարող են  խանգարել իմ հանգիստ գոյությունը:

 


«ՆՈՒՅՆԻՍԿ ԳԻՏԵՄ ԱՅԴ ԼՈՒՐԵՐԸ ՏԱՐԱԾՈՂԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ»


- Լուրեր են շրջանառվում, որ Դուք պրոցեդուրաներ եք ընդունում երիտասարդ մնալու համար, ավելի ստույգ ցողունային բջիջներ…

- Այո, այո, ինքս էլ եմ լսել այդ լուրերը, ավելին` նույնիսկ գիտեմ այդ լուրերը տարածողի հեղինակին: Շատ հանգիստ եմ վերաբերում  նման խոսակցություններին, մարդիկ դժվարանում են իրենց մեջ ընդունել , որ իրենք ծերանում են, իսկ ես օր-օրի գեղեցկանում ու երիտասարդանում: Պետք է ապրել եւ վայելել կյանքը, այլ ոչ թե ապրել ուրիշի կյանքով  եւ անընդհատ համեմատության մեջ գտնվել: Այսօր լիարժեք ապրում եմ այն կյանքով, ինչի մասին երազել եմ տարիներ շարունակ, եւ իմ երիտասարդացման գաղտնիքը իմ երջանիկ լինելն է:


«ԵՐԲԵՔ ՉԵՄ ԽՈՒՍԱՓԵԼ ԸՆՏԱՆԻՔ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ»


- Կարեն, իսկ ո՞ւմ համար եք երիտասարդանում, չե՞ք կարծում որ ժամանակն է ընտանիք կազմելու: Թե՞ Դուք էլ այն հայ երիտասարդներից եք, ով խուսափում է ընտանիք կազմելու պատասխանատվությունից:

- Երբեք չեմ խուսափել ընտանիք ունենալուց, բայց նաեւ չեմ շտապել: Երիտասարդանում եմ ինքս ինձ համար եւ, իհարկե, այն անձնավորության,  ով  սիրում է ինձ ինչպիսին ես կամ` երիտասարդ, թե ծեր:

 


«ԻՄ ԵՐԳԵՐՈՒՄ ԵՍ ՈՉ ՄԵԿԻՆ ԷԼ ՉԵՄ ՓՆՏՐՈՒՄ»


- Ասում են` արդեն ունեք ընտրած անձնավորություն:

- Ճիշտ են ասում…

- Իսկ ճի՞շտ է, որ նա մեծահարուստի աղջիկ է:

- Ոչ, կարծում եմ` այս լուրն էլ ցողունային բջիջների շարքից է:

- Ձեր երգերում հենց նրան էի՞ք փնտրում:

- Իմ երգերում ես ոչ մեկին էլ չեմ փնտրում, իրականում բազմիցս նշել եմ, որ իմ երգերն իմ մասին են, իմ զգացմունքների եւ ապրումների: Հաճախ մարդիկ  իրենց են վերագրում իմ երգերը, բայց այդպես էլ չեն  հասկանում, որ ամեն բան միայն եւ միայն իմ մասին է:

 

 


«ՄԵՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»



- Ի դեպ, ասում են դադարել եք ստեղծագործել հայ կատարողների համար, եկամտաբեր չէ՞ հայկական շոու-բիզնեսը:

- Ահավոր ձանձրալի է, իսկ եկամտաբերության մասին  կասեմ, որ մեր արտիստները,  գրեթե բոլորը, գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ: Հատկապես, երբ խոսքը գնում է երաժիշտներին, երգահաններին եւ ռեժիսորներին  վճարելու մասին:


«ՉԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ»


- Ըստ Ձեզ, ի՞նչ վիճակում է այսօր գտնվում հայկական շոու-բիզնեսը:

- Առհասարակ չի գտնվում, չկա հայկական շոու-բիզնես, կան մի շարք սեկտանտների, անբարոյականների, սիրեկաններով կարիերա ստեղծող անճաշակ անտաղանդների մի ոհմակ: Փառք Աստծ, նրանց կողքին կան մի քանի տաղանդավոր անհատներ, որոնք ամեն օր կյանքի եւ մահու կռիվ են տալիս, որ վերջնականապես չկորչի այդ ամենը, այն գեղեցիկը, որի կարիքը մարդիկ այդքան ունեն:


«ԻՆՁ ԱՅՍՏԵՂ ՊԱՀՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»


- Հաճախ եք երկրից բացակայում, հնարավո՞ր է որ որեւէ եվրոպական երկրում ցանկանում եք բնակություն հաստատվել, ինչը մինչ այսօր Ձեզ չի հաջողվել:

- Հաջողվել է, արտերկրում ապրել եմ եւ մի գուցե հետագայում կմեկնեմ կրկին: Ինձ այստեղ պահում է միայն իմ հայրենասիրությունը, որի մասին ամեն օր ֆեյսբուքյան գրառումներում  չեմ հաստատում, այլ գործով` ապրելով իմ երկրում եւ ծառայելով  իմ երկրին: Եվ արածս չեմ համարում մի մեծ բան, դա յուրաքանչյուրիս պարտականությունն է:

- Իսկ անձնագրում վիզաների համար նախատեսված տեղը հաճա՞խ է հատվում եւ որքա՞ն հաճախականությամբ եք ստիպված լինում փոխել այն:

- Այո, այդ պատճառով արդեն հասցրել եմ մի քանի անձնագիր փոխել:

- Հիմա օրենքը թույլ է տալիս մի քանի քաղաքացիություն ընդունել, քանի՞ երկրի քաղաքացի եք:

- Ես Հայաստանի քաղաքացի եմ:


«ԴԵՌԵՎՍ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՉԵՄ ՀԱՅՏՆՎԵԼ»


- Գրեթե բոլոր ոլորտներում Ձեզ դրսեւորել եք, առաջիկայում էլ ո՞ր ոլորտում կհայտնվեց:

- Դեռեւս բոլոր ոլորտներում չեմ հայտնվել, բայց վստահ եմ` ամեն բան դեռ առջեւում է: Շուտով թատրոնում կհայտնվեմ, չնայած այդ մասին ավելի ուշ կխոսեմ:

- Մի փոքր շատ չե՞ն Ձեր ընտրված մասնագիտությունները, չեք խճճվո՞ւմ:

- Բացարձակ, ես սիրում եմ բազմազանություն եւ սիրում եմ ինձ փորձել եւ ավելի եմ ոգեւորվում, երբ հաջողություններ եմ գրանցում այս կամ այն ոլորտում:


Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում