ՊՈՒՏԻՆԻ` ԱՊՐԻԼԻ 24-Ի ԱՅՑԸ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԿԼՈՒԾԻ
Արխիվ 12-16ՊՈՒՏԻՆԻ` ԱՊՐԻԼԻ 24-Ի ԱՅՑԸ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԿԼՈՒԾԻ
Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ավելանում է հետաքրքրությունը հետեւյալ հարցի հանդեպ` քանի պետությունների ղեկավարներ կմասնակցեն Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառմանը, եւ քանիսը կայցելեն Հայաստան ապրիլի 24-ին:
«Իրավունքի» հետ զրույցում փորձագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասաց, որ Թուրքիան ընկել է որոգայթի մեջ.
«Նման քայլը խելոք դիվանագիտության հետեւանք չէ: Այս հարցում կան մի երկու դերակատարներ, եթե նրանք գան, ապա հարցը կարելի է լուծված համարել: Նկատի ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում գալը բոլոր հարցերը միանգամից կլուծվեն»:
Ինչ վերաբերում է Բրիտանիայի թագուհու` Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին չմասնակցելուն, բայց նրա որդու` արքայազն Չարլզի՝ իր երկու որդիների հետ Թուրքիա մեկնելուն, դեսպանը դա համարեց բրիտանական քաղաքականություն. «Քաղաքականության մեջ այնպիսի նրբություններ կան հատկապես պետական շահերին առնչվող, որ հաճախ մարդիկ չցանկանալով ինչ-որ քայլեր են անում»:
Մեր դիտարկմանը, որ Բրիտանիան Գալիպոլիի ճակատամարտում մեծ կորուստներ է կրել, ինչպես է մասնակցելու այդ ճակատամարտին նվիրված միջոցառումներին, Ա. Նավասարդյանն այսպես արձագանքեց. «Այսօրվա շահերը խամրեցրել են Անգլիայի հիշողությունը»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

