ԱՆՑՅԱԼ ԿՅԱՆՔՈՒՄ «ԻՇԽԱՆՈՒՀԻ» ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԸ ՆՇԱՆՎԵԼ Է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԱՆՑՅԱԼ ԿՅԱՆՔՈՒՄ «ԻՇԽԱՆՈՒՀԻ» ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԸ
ՆՇԱՆՎԵԼ Է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը երեկ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում նշանադրվել է Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակ, ՀՀ Ազգային Ակադմիական երգչախմբի երգիչ Արսեն Մուրազյանի:
Անին, սակայն, նույնիսկ այս պահին, անձնական հարցերը մի կողմ դրած «Հզոր ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանի հետ սկսել է մարզային այցելություններ կատարել: Հավանաբար նա ցանկանում է իրականացնել այն գուշակությունը, որը կատարել են ATV հեռուստաընկերության «6-րդ զգայարան» հաղորդաշարի փորձագետները, ովքեր Անիին ասացին,որ ինքը անցյալ կյանքում իշխանուհի է եղել:
Այնուամենայնիվ շնորհավորում ենք զույգին ու մաղթում երջանիկ կյանք:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

