ՍԻՄ-Ը ԱԿՏԻՎՈՐԵՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ
Արխիվ 12-16ՍԻՄ-Ը ԱԿՏԻՎՈՐԵՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ
Այսօր ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահության հերթական նիստ: ՍԻՄ նախագահը ներկայացրեց ՀՀԿ ԳՄ նիստի շրջանակներում հանդիպումը ՀՀ Նախագահի հետ եւ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումը:
Հայկ Բաբուխանյանը ներկայացրեց նաեւ իր եւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հանդիպումը, որտեղ քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հարցը`ՀՀ նախագահի հետ հանդիպման լույսի ներքո: Կողմերը արձանագրել են, որ ամբողջությամբ համակարծիք են ՀՀ նախագահի կողմից ներկայացված սահամանադրական բարեփոխումների գործընթացի նպատակներին եւ պատրաստակամ են ակտիվորեն սատարել դրան: Կողմերը համակարծիք էին նաեւ այն հարցում, որ սահմանադրական բարեփոխումները պետք է նպաստեն Հայաստանի` Եվրասիական համագործակցության մեջ ինտեգրվելու արդյունավետությանը:
ՍԻՄ նախագահությունը որոշեց ակտիվորեն ներգրավել Սահմանադրական բարեփոխումների գործընթացում եւ հանդես գալ սեփական առաջարկություններով:
ՍԻՄ նախագահությունը քննարկեց մերձավոր արեւելքում ստեղծված իրավիճակը, դատապարտեց քրիստոնեաների այդ թվում վերջին շրջանում ասորիների, հանդեպ իսլամական պետության կողմից իրականացված ցեղասպանության քաղաքականությունը եւ կոչ արեց ՀՀ իշխանություններին ասորիների կողմից ցանկության դեպքում աջակցել նրանց Հայաստան բնակության տեղափոխվելու համար:
Նախագահությունը քննարկեց նաեւ բրիտանական ֆիլմերի փառատոնի ընթացքում այլասերվածություն տարածելու դեպքերը եւ որոշեց հանդես գալ հարցումով` ՀՀ գլխավոր դատախազությանը:
Նախագահությունը հաստատեց կուսակցության նոր անդամների անդամագրության որոշումը:
ՍԻՄ լրատվական ծառայություն

