ԵԹԵ ՍՊԱՌՈՂԸ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԼԻՆԻ , ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՈՏՆԱՀԱՐԻ
Արխիվ 12-16ԵԹԵ ՍՊԱՌՈՂԸ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԼԻՆԻ, ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՈՏՆԱՀԱՐԻ
1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց սպառողների իրավունքների մասին օրինագիծ : Օրինագծով սպառողի տեղեկացված լինելու եւ ազատ ընտրության իրավունքից զատ, սահմանվեց նաեւ սպառողի ձայնը լսելի լինելու իրավունքը: Հետագայում մարտը 15-ը նշվեց, որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանությունն իրավական ուժի մեջ է մտել 2001 թվականին: Չնայած օրենքի առկայությանը`Հայաստանում սպառողների իրավունքերը գրեթե ամեն օր ոտնահարվում են: Ըստ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ ՄԵԼԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ`աշխարհի բոլոր երկներում էլ այս խնդիրը կա եւ Հայաստանը եւս բացառություն չէ: Ըստ նրա`այս հարցում շատ դեպքերում մեղավոր են հենց սպառոները, քանի որ իմանալով իրենց իրավունքները չեն ցանկանում դրանք պաշտպանել. «Օրինակ վաճառակետից հսկիչ-դրամարկղային կտրոն պահանջելը եւ վերցնելը սպառողի իավունքն է, սակայն սպառողներից շատերը դրանից հրաժարվում են, նույնիսկ այն դեպքում, երբ վաճառողն այն տրամադրում է: Հուսանք, որ մենք էլ կունենանք քաղաքակիրթ սպառող, բայց քանի տարի անց`դժվարանում եմ ասել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մ. Հակոբյանը: Նա վստահեցնում է, եթե սպառողը ինքը քաղաքակիրթ լինի, ապա այդ դեպքում ցանկացած արտադրող կամ ներմուծող կզգաստանա`հասկանալով, թե ում հետ գործ ունի: Ոչ քաղաքակիրթ սպառողի մասին է վկայում այն, որ փողոցում մարդիկ օգտվում են տարբեր վայրերում տեղակայված արագ սննդի կետերից, որոնց թիվը օրեցօր ավելանում է. «Մենք մի քիչ չտես եղանք եւ մտածեցինք, որ արագ սնունդը լավ բան է եւ սկսեցինք դրանից շատ օգտվել: Ազգաբնակչության 2,5 տոկոսը օգտվում է արագ սննդից, չնայած այդ տոկոսը գնալով նվազում է» ,-ավելացրեց Մելիտա Հակոբյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

