ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ` ԿՐԿԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ

Արխիվ 12-16

ՀԱՅԿԱԿԱՆ
ԶԻՆԱՆՇԱՆԸ` ԿՐԿԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ

Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկի` հայկական զինանշանի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցան բազմաթիվ խոսակցություններ: Հնչեցին դեմ ու կողմ կարծիքներ, որոնք այնքան "յուրօրինակ" էին, որ առաջին հայացքից թվում էր, թե տվյալ մեկնաբանությունները վերաբերում են ոչ թե Հայաստանի, այլ օտար պետության զինանշանին:
ՀՀ զինանշանը, որի  հեղինակներն են` ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը, վերականգնվել է 1992 թվականի ապրիլի 19-ին, այն Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) զինանշանն Է: Կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշաններով: Վահանը պահում են արծիվը եւ առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են` սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն:
Ահա վահանի վրա եղած այդ պատկերներն էլ տարաբնույթ խոսակցությունների տեղիք տվեցին: Ոմանց համար զինանշանին պատկերված առյուծի բերանը բաց է եւ հիշեցնում է գազանանոցի, իսկ ոմանք էլ` արծիվին տեսնում էին խեղճացած վիճակում: Պատկերների նման բնորոշումից հետո մի շարք մտավորականներ որոշեցին շտկումներ կատարել զինանշանի վրա կամ այն փոխել: Անդրադառնալով այս հրատապ թեմային, "Իրավունքը" զրուցեց խնդրին ծանոթ անձանց հետ եւ փորձեց պարզել, արդյո՞ք կա անհրաժեշտություն` զինանշանի վրա փոփոխություններ կատարելու համար:

"ՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ, ՈՐ ԿՐԿԻՆ
ՀԻՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ ԼԻՆԵՐ"


Հայաստանի ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ.
- Ընդհանրապես ես հավանում էի Մարտիրոս Սարյանի ստեղծած զինանշանը, այն շատ ամփոփ էր: Շատ կցանկանայի, որ կրկին հին զինանշանը լիներ, որի մեջ ամեն ինչ ընդգծված էր: Եթե նայենք այժմյան զինանշանին, չենք կարողանա մեր ուշադրությունը կենտրոնացնել որեւէ կետի:

"ԱՅԺՄՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՎՐԱ ՇԱՏ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԽԱՌՆՎԱԾ"

Քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ.
- Ամենալավ զինանշանը, որն արտացոլում էր ամբողջ Հայաստան աշխարհը` Մ. Սարյանի կերտածն էր` Արարատ լեռն էր, խաղողներով ու ցորեններով: Այժմյան զինանշանի վրա շատ է ամեն ինչը խառնված, իսկ նախկինը պարզ էր ու հստակ:

"ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԶԻՆԱՆՇԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ԷՐ"


Տեր ՊԵՏՐՈՍ ավագ քահանա ՄԱԼՅԱՆ.
- Նախ ասեմ, որ մենք` որպես ժողովուրդ, պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանք չունենք: Ինքս իմ մեջ մտածել եմ, բայց չեմ արտահայտվել այն մասին, որ Մ. Սարյանի զինանշանն ավելի լավն էր: Խորհրդային Հայաստանի զինանշանը բացառիկ էր, մնացած բոլոր հանրապետությունների մեջ: Արարատը, ցորենի հասկերն ու խաղողը կար, այնտեղ ուղղակի մի փոքր պետք էր փոփոխություն անել: Պարզապես մուրճը, մանգաղը եւ աստղը հանեին արեւի վրայից եւ վերջ, զինանշանը կատարյալ կլիներ: Ներկայիս զինանշանն էլ է լավը, սակայն մի քիչ "խուճուճ" է:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում