ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՌԵԱԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՓՈՂԻՆ ԱՆՑՆԵԼԸ
Արխիվ 12-16ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՌԵԱԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՓՈՂԻՆ ԱՆՑՆԵԼԸ
Ինչպես հայտնի էª օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց ՌԴ Կենտրոնական բանկին եւ կառավարությանըª ուսումնասիրել Եվրասիական միությունում միասնական արժույթի անցնելու հնարավորությունըª բնականաբար, այն քննարկելով նաեւ ԵՏՄ անդամ մյուս երկրներիª Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի կենտրոնական բանկերի հետ համատեղ: Եզրակացությունը սպասվում է այս տարվա սեպտեմբերին, եւ միաժամանակ շրջանառության մեջ մտան խոսակցություններ, որ արդեն գալիք տարվա սկզբից կարող է եւ արդեն միասնական արժույթ ունենալ:Այս գործընթացը մասնավորապես Հայաստանումª ամենատարբեր գնահատականներ է ստանում: Օրինակª Ռուսաստանի հետ անձնական սերտ կապ ունեցողները ¥"խոպանչիները", ՌԴ-ից տրանսֆերտներ ստացողները եւ այլն¤ բավականին ոգեւորված են, թե դա իրենց միանգամայն ձեռնտու է: 180 աստիճանով այլ ծայրահեղության մեջ են արեւմտամետները, թե դա մեզ վերջնականապես "ռուսի ստրուկը" կդարձնի: Իսկ թե ռեալª ի՞նչ էֆեկտի հույս կարող է ունենալ Հայաստանը, փորձեցինք պարզել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ մեր զրույցի ընթացքում: Եվ հիշեցնենք, որ հենց պարոն Թավադյանն էր ղեկավարում Հայաստանիª ԵՏՄ-ին անդամակցության տնտեսական ակնկալիքներն ուսումնասիրող հեղինակավոր փորձագիտական խումբը, ինչը եւ շատ ավելի արժեքավոր է դարձնում նաեւ եվրասիական միացյալ արժույթի անցմանը վերաբերող նրա կարծիքը:
-Եվրասիական ընդհանուր արժույթին անցնելու մասին խոսակցությունները նոր չեն: Սակայն նման բան ֆիքսված չէ ԵՏՄ-ի պայմանագրում, թեեւ այնտեղ նշվում է, որ անդամ երկրները պետք է ունենան համաձայնեցված տարադրամային քաղաքականություն, եւ թե դա ինչ սկզբունքներով է լինելու ու ինչ նպատակներով: Այդ կետի համապատասխան հավելվածում շարադրված են այն բոլոր միջոցառումները, որոնք պետք է այդ գործընթացում իրականացվեն: Իսկ միասնական արժույթին հնարավոր է հասնել հստակ իրականացված փուլային գործընթացից հետո:
ԵՏՄ-ի լիարժեք կայացման հարցում, իհարկե, միասնական արժույթը կարեւոր գործոն է: Բայց մինչ այդ, պետք է լուծվեն մի շարք առանցքային խնդիրներ, առանց որի, կարծում եմ, ոչ մեկի համար էլ նպատակահարմար չի լինի միասնական արժույթը: Նախª այս պահին միության անդամ պետությունները վարում են միմյանցից նկատելիորեն տարբերվող դրամավարկային քաղաքականություն: Օրինակª Հայաստանը վարում է, այսպես ասած, թանկ փողերի քաղաքականություն, այսինքնª ունենք համեմատաբար ցածր գնաճ, դրան մշտապես նկատելիորեն գերազանցող վերաֆինանսավորման տոկոսադրույք, մինչդեռ մյուս երկրներում այդ երկու ցուցանիշներն իրար շատ ավելի մոտ են: Ընդհանուր արժույթի անցնելու համար կարեւոր պայման է, որ անդամ երկրներն ունենան մոտավորապես համարժեք գնաճ, ըստ իսª առաջին փուլում 7 տոկոսի սահմաններում, ապաª 5-ի: Այնուհետեւª պետք է նաեւ, որ փոխարժեքների փոփոխությունը եւս համապատասխանի գնաճին, այսինքնª դրանք գործեն իրար հետ համաձայնեցված, սինխրոն: Տեսեքª ռուսական ռուբլին արժեզրկվեց մոտ 70 տոկոսով, իսկ մեր դրամըª մոտ 18: Բայց ահա Ռուսաստանի տարադրամային պահուստներն այդ փուլում պակասեցին մոտ 17 տոկոսով, իսկ մերըª 34-ով: Մինչդեռ, կարծում եմ, այս գործընթացները պետք է հնարավորինս համաձայնեցված լինեին, ինչը, սակայն չի արվել ո՛չ մեր, ո՛չ էլª նրանց կողմից:
Բացի այդ, մինչ ընդհանուր արժույթի անցնելը, նախ պետք է փոխադարձ առեւտուրն անցնի մեր ներքին ազգային արժույթներին, որպեսզի տնտեսությունները կարողանան ադապտացվել: Նման գործընթացի նախնական փորձերը նոր-նոր են միայն սկսվում, եւ հիմնականում ներկայումս մեր առեւտուրն ունի դոլարային տեսք: Իսկ դա հարվածում է նաեւ հաջորդ կարեւոր խնդրի լուծմանը: Խոսքը փողայնացման մակարդակի մասին է, որը Ռուսաստանում 50 տոկոսի կարգի է, իսկ մյուս երկրներումª 40-ից էլ ցածր: Այսինքնª մեզ մոտ, այլ կերպ ասած, փողի սով է, եւ փոխարինելու է գալիս այլ արժույթըª դոլարը:
Ուրեմնª նմանատիպ էական տարբերությունների դեպքում հնարավո՞ր է անցնել միասնական արժույթի: Չէի ասի, որ նպատակահարմար է, քանի դեռ չեն լուծվել այդ մի շարք առանցքային հարցերը: Առաջինըª գնաճի ոչ բարձր եւ էապես չտարբերվող ցուցանիշի ապահովում: Երկրորդըª արտաքին արժույթների եւ հատկապեսª դոլարի նկատմամբ մեր ներքին արժույթների փոխարժեքի փոփոխության համաձայնեցված քաղաքականություն: Երրորդըª փողայնացման մակարդակի բարձրացում, որը հատկապես Հայաստանում շատ ցածր է: Եվ չորրորդըª իրար առավելագույնս մոտ վերաֆինանսավորման տոկոսադրույքներ: Առհասարակ, դրամավարկային քաղաքականությունների համահարթեցում: Այս խնդիրների լուծումից հետո միայն կարելի է խոսել միասնական տարադրամի մասին:
- Անցած տարի, երբ այս թեմայով էլի խոսակցություններ եղան, շատ մասնագետներ, պաշտոնատար անձինք, մասնավորապեսª ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը նույնպես այն մտքին էին, որ այդ գործընթացը պահանջում է մի շարք լուծումներ, եւ կպահանջվի մինչեւ 10 տարի ժամանակ: Բայց նախ` ՌԴ նախագահի այդ որոշումը, ապաª այս օրերին ռուսական, բելառուսական, ղազախական մի շարք փորձագետների կարծիքները հուշում են, որ գործընթացն էականորեն կարող է արագանալª գալիք տարեսկզբին` հասնելով միասնական արժույթի ստեղծմանը: Դա չի՞ հուշում, որ թեման արդեն կախված է քաղաքական զարգացումներից, այսինքն, միգուցեեւ պարտադրված, Ռուսաստանը սկսել է արագացված գնալ դրան:
- Միգուցեեւ կա նման գործոն: Բայց այստեղ առաջնահերթ խնդիրը ոչ թե այն է, թե ինչ ենք ուզում, այլª կարո՞ղ ենք դա ստանալª ինչքան էլ, որ ցանկանանք: Եվ իրողությունները հուշում են, որ հենց այս պահին, անարդյունավետ է խնդիրը լուծել: Այսինքնª չենք ունենա միասնական արժույթից սպասվող էֆեկտը: Մինչդեռ առանց անհրաժեշտ պայմանների ապահովման, այդ գործընթացը կարող է եւ որոշակի տնտեսական կորուստների հանգեցնել: Դե, եթե քաղաքականությունը պահանջում է արագ լուծում, ապա այստեղ առաջ է գալիս այն հարցը, թե այդ կորուստներն ինչպես եւ ում կողմից են փոխհատուցվելու, կամ միգուցե դրա համար պետք է հատուկ ֆո՞նդ ստեղծել:
Իհարկեª կարելի է բոլոր հարցերն էլ քննարկել, լուծումները գտնել, եւ հենց դրա համար էլ ստեղծված են եվրասիական վերպետական կառույցները: Այլ բան, որ այս դեպքում մեր ներկայացուցիչները պետք է կարողանան հստակ ներկայացնել մեր երկրի պոտենցյալ ռիսկերը, դրանց լուծման տարբերակները: Մի բանում եմ վստահ. եվրասիական կառույցներում կան բարձրակարգ մասնագետներ, որոնք կարող են լսել ու ըմբռնել այդ ամբողջը, միայն թե մեր ներկայացուցիչները կարողանան մեր շահերը հստակ, կոնկրետ հաշվարկներից ելնելով ներկայացնել, այդ թվումª նաեւ միասնական արժույթի առումով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

