ՈՒԿՐԱԻՆԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆ. "ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉԵՄ ՈՒՆԵՆԱ, ԵԹԵ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎՎԵՄ"

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆ. "ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉԵՄ ՈՒՆԵՆԱ, ԵԹԵ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎՎԵՄ"

ԱԳՆԵՍԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ 27 տարի ամուսնու եւ դստեր հետ  ապրել է Ուկրաինայում, եւ Հայաստան է եկել այնտեղ տեղի ունեցող պատերազմի պատճառով: Պատերազմական հիմնական թատերաբեմերից մեկը դարձած Գորլովկա քաղաքում թողնելով երեք բնակարան ¥որոնք ռմբակոծությունից գետնին են հավասարվել¤, ամուսնու բիզնեսը, եւ միջազգային ընկերությունում տնօրենի պաշտոնը, այսօր հայրենի երկրում բախվել են մի շարք դժվարությունների հետ: Չունեն բնակարան, աշխատատեղ, արդեն հանապազօրյա հացն էլ են դժվարությամբ հասցնում: Ագնեսայի խոսքով.
-Ուկրաինայում խառնաշփոթ իրադարձությունները սկսվեցին 2013թվականի վերջերից, բայց կոնկրետ պատերազմական իրավիճակը եւ ռմբակոծությունները մեր քաղաքի` Գորլովկայի վրա սկսվեց օգոստոս ամսից: Ես եւ աղջիկս Հայաստան եկանք առաջին ռմբակոծությունից հետո, իսկ ծնողներս, եղբայրս ընտանիքով մնացին այնտեղ: Ամուսինս գերի էր ընկել: Նրան ազատ արձակելու համար մեզանից գումար կամ ինչ-որ արժեքավոր բան էին ուզում, մենք նրանց հանձնեցինք մեքենաների բանալիները, որից հետո միայն վերադարձրին ամուսնուս եւ եղբորս: Մինչ այդ` ամուսինս եւ եղբայրս չորս օր մնացել էին նրանց մոտ: Այժմ եղբայրս, մանկահասակ երեխաների ու ծնողներս հետ, գտնվում է Ուկրաինայում: Մենք այնտեղ ունեինք երեք բնակարան, մեկում ապրում էինք, մյուս երկուսը վարձով էինք տալիս: Կոնկրետ այն բնակարանը, որում ապրում էինք, ռմբակոծվել է. այդ թաղամասն ամբողջությամբ գետնին է հավասարված:
Երբ գալիս էինք Հայաստան` չգիտեինք, որ գալու ենք մշտական բնակության համար. մտածում էինք` շատ-շատ մի ամիս հետո նորից ամեն բան կհանդարտվի, մենք էլ կվերադառնանք ու մեր բնականոն կյանքով կշարունակենք ապրել: Վստահ էինք, որովհետեւ Ուկրաինան համարվում էր աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկը: Դրա համար էլ, Հայաստան գալու ժամանակ, մենք մի ժամում հավաքեցինք առաջին անհրաժեշտության իրերը եւ դուրս եկանք, մեզ հետ հիմնականում վերցրել ենք ամառային շորեր...
- Խոսո՞ւմ եք Ձեր ծնողների հետ, ինչպե՞ս է այժմ այնտեղ իրավիճակը:
- Բնականաբար խոսում եմ, այժմ զինադադար է: Ճիշտ է` կրակոցներ կան, բայց ոչ առաջվա հաճախականությամբ: Ծնողներս մոտ երկու ամիս նկուղում էին թաքնվում, նոր-նոր են դուրս եկել, ուղղակի ահավոր, աննկարագրելի իրավիճակ է այնտեղ: Չնայած զինադադարին` մարդկանց մոտ խուճապ կա, աշխատանք չկա, թոշակ չեն ստանում, ահավոր թանկացում է: Մարդիկ վախենում են փողոց դուրս գալ:
- Եվ ինչպե՞ս են կարողանում ապրել:
- Հումանիտար օգնությունների հաշվին են այսօր ուկրաինացիները հանապազօրյա հացի երես տեսնում, շատ օգնություններ են ստանում Ռուսաստանից, հայ համայնքն է օգնում:  
- Հայաստանում որտե՞ղ եք ապրում:
- Շատ-շատ ծանր սոցիալական պայմաններում ենք ապրում, չունենք աշխատանք, ամենակարեւորը` բնակարան: Վարձով ենք ապրում: Սկզբում կարողանում էինք այնտեղից բերած գումարներով հոգալ մեր հոգսերը, տան վարձը տալ, բայց հիմա ոչինչ չենք հասցնում: Ամուսինս էլ այնտեղ գերի ընկնելու ժամանակ առողջական լուրջ` ողնաշարի հետ կապված խնդիրներ է ստացել, հիմա չի կարողանում քայլել: Այսօր մեր երկրում մենք կանգնել ենք ծանրագույն սոցիալական պայմանների առջեւ, պատկերացրեք, որ օր է լինում, որ հացի փողն ենք դժվարանում հայթայթել: Չնայած մենք երկար տարիներ բնակվում էինք Ուկրաինայում, բայց ամեն տարի ամառային արձակուրդները անց էինք կացնում Հայաստանում. չնայած հնարավորություն ենք ունեցել ուրիշ երկրներում հանգստանալու, բայց միանշանակ ընտրել ենք Հայաստանը: Դրա համար, երբ սկսվեց պատերազմը, ոչ մի այլ տեղ գնալու ընտրության առաջ չկանգնեցինք, միանգամից Հայաստանը մեր մտքով անցավ:
- Հույս ունե՞ք, որ երբեւէ նորից կվերադառնաք Ուկրաինա:
- Ուկրաինայում արդեն կյանք չկա, քաղաքի ութսուն տոկոսը գետնին է հավասարված, որեւէ ապագա այնտեղ այլեւս չեմ տեսնում: Չնայած` Հայաստանում էլ դեռ որեւէ ստույգ ապագա չեմ տեսնում, այս պահին արդեն երեք ամսվա տան վարձը չենք վճարել, ամուսնուս բուժումների չենք կարողանում տանել: Աննկարագրելի ծանր պայմաններ են մեզ համար, եւ ցավոք, Հայաստանը չունի կոնկրետ մշակված ծրագիրª Ուկրաինայից եկած հայերի համար:
- Որեւէ օգնություն մինչ օրս չե՞ք ստացել:
- Օգոստոսից այստեղ ենք, բայց մեր ստացած միակ օգնությունն այն էր, որ տասնվեցամյա աղջիկս "Արի տուն" ծրագրով շրջեց Հայաստանի պատմական տարածքներով եւ ավելի մոտիկից ծանոթացավ Հայաստանին: Ես Սփյուռքի նախարարությունում էլ եմ ասել, որ մեզ ողորմություն որեւէ մեկից պետք չէ, ինձ պետք է աշխատանք: Ես ունեմ բարձրագույն կրթություն, որեւէ օգնության կարիք չեմ ունենա, եթե աշխատանքով ապահովվեմ: Ընդամենը խնդրում եմ, որ ինձ աշխատանքով ապահովեն, ամեն հոգս կհոգամ: Աշխատանքի անցնելուց հետո ես ինքս իմ եւ ընտանիքիս ցավերը կհոգամ, միայն թե աշխատանք ունենամ...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում