ՆԱԵՎ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՏՆԵՐՆ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Արխիվ 12-16

ՆԱԵՎ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՏՆԵՐՆ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ


Վերջին ժամանակներս գրեթե ամեն օր եւ անգամ օրական մի քանի անգամ լսում ենք ինքնասպանությունների, նման փորձերի մասին: Ասել, թե առաջներում ինքնասպանություններ չկային, միամտություն կլինի: Եվ շատ ավելի մեծ միամտություն կլինի մտածել, թե դրանց աճն ակնհայտ չէ: Առավել եւս, որ արդեն անգամ դպրոցական տարիքի երեխաների ինքնասպանության մասին տեղեկություններն էլ են սկսել արտառոց չթվալª դրանց քանակի պատճառով: Ուրեմն` ո՞րն է ինքնասպանությունների այսքան շատացման պատճառը, ի՞նչն է նպաստում դրան, ի՞նչ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ, ով, ի դեպ, վերջերս ԱԺ ամբիոնից ներկայացրել էր այն տեսակետը, թե ինքնասպանությունների ավելացման հիմնական պատճառների թվում են բուքմեյքերական գրասենյակները, խաղատները, իսկ "Դեռահասների շրջանում ինքնասպանության հիմնական պատճառը նաեւ աղանդավորական շարժումներն են":
-Ես համամիտ եմ Ձեզ հետ, իսկապես, գրեթե ամեն օր մամուլում լուրեր են տարածվում ինքնասպանությունների վերաբերյալ: Հատկապես վերջին ամիսների ընթացքում ինքնասպանությունների թիվը կտրուկ ավելացել է: Դա միանգամայն մտահոգիչ խնդիր է եւ տագնապ է առաջացնում մեր հասարակության մեջ:
Առհասարակª ինքնասպանությունը բազմագործոն երեւույթ է, սակայն որեւէ գործոնի կամ ինքնասպանության դրդապատճառի առաջնությունը պայմանավորված է տվյալ հասարակության  առանձնահատկություններով: Մեր երկրում ինքնասպանությունների հիմնական դրդապատճառներն ունեն սոցիալական բնույթ: Օրեցօր ավելանում են գործազրկության, աղքատության ցուցանիշները, որոնք էլ մարդկանց դրդում են ոչ ստանդարտ գործողությունների, ընդհուպ ինքնասպանության: Ինքնասպանությունների պատճառ են հանդիսանում նաեւ, այո, բուքմեյքերական կազմակերպություններն ու խաղատները: Ըստ հոգեբաններիª ցանկացած ինքնասպանություն իրենից անհուսության հոգեվիճակ է ներկայացնում. երբ մարդն իր համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրները չի կարողանում լուծել եւ մնում է մենակ: Այդ իրավիճակում ինքնասպանությունը հանդիսանում է որպես վիճակից դուրս գալու միակ ելք:
- Շատ են նաեւ դեռահասների շրջանում գրանցվող ինքնասպանությունների դեպքերը: Այդ տարիքի մարդկանց մոտ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել դա:
- Սովորաբար  դեռահասները հոգեբանական տեսանկյունից պատկանում են բնակչության առավել խոցելի տարիքային խմբին: Ուստի նրանց շրջանում ինքնասպանությունների հիմնական պատճառն աղանդավորական շարժումներն ու ազգային ենթամշակույթներն են: Կարծում եմª անհրաժեշտ է նաեւ սահմանափակել մամուլում ինքնասպանության դեպքերի մասսայական մեկնաբանումները:
- Բայց ինչո՞ւ միայն ԶԼՄ-ները. այսօր առանց այդ էլ տարածված են ինքնասպանություններ ներկայացնող մուլտֆիլմներ, ֆիլմեր, խաղեր, կան դա քարոզող տարբեր շարժումներ:
- Այո, համամիտ եմ, ինքնասպանությունների թվի ավելացմանը կարող են նպաստել ոչ միայն տարբեր շարժումներն ու մուլտֆիլմները, այլ նաեւ տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվող հեռուստասերիալները, որոնք քարոզում են անհանդուրժողականություն, վարքագծի ագրեսիվ կանոններ:
- Ըստ Ձեզ` նման դեպքերը կանխելու համար ինչ-որ քայլեր անհրաժեշտ չե՞ն ձեռնարկել: Ի՞նչ քայլեր, ո՞ւմ կողմից:
- Իհարկե, անհրաժեշտ է անհապաղ ձեռք առնել ինքնասպանությունների կանխարգելման միջոցառումներ: Առավել եւս, որ մեր երկիրն ունի դեմոգրաֆիական լրջագույն խնդիր, այսինքնª ինքնասպանությունների թվի աճը նաեւ ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավեր է:
Կարծում եմ` կառավարությունը  պետք է զբաղվի լիազոր մարմնի ընտրությամբ: Իսկ ինքնասպանությունների կանխման տեսանկյունից նախեւառաջ անհրաժեշտ է  լուծել երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները: Արդյունավետ կլինի նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունը: Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում այս ուղղությամբ իրականացվում են տեխնիկական միջոցառումներ, որոնք շոշափելի արդյունք են տալիս: Մասնավորապեսª ցանցապատվում են բարձր կամուրջներին կից տարածքները: Քաղաքի այն վայրերում, որտեղ առավել հաճախ են տեղի ունենում ինքնասպանության դեպքերը, սահմանվում է անվտանգության շուրջօրյա հսկողություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում