ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽՈՒԺԱՑՆՈՒՄ ՀԱՆՑԱՇԽԱՐՀԸ

Արխիվ 12-16

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽՈՒԺԱՑՆՈՒՄ ՀԱՆՑԱՇԽԱՐՀԸ


Հայաստանում վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում ոչ միայն ներքաղաքական դաշտն էր լի իրադարձություններով, այլեւ քրեական աշխարհը: Բացի այն, որ օրը ցերեկով քրեական հեղինակությունները միմյանց հետ ունեցած հաշիվները վերջացրեցին սպանությամբ, քիչ չէին նաեւ զենքի միջոցով հարցերի լուծման տարբեր այլ պատմությունները: Այսինքնª եղան զոհեր, վիրավորներ: Եվ ամենավատն այն է, որ դա, հավանաբար, կշարունակվի վենդետտայի օրենքներով: Մի խոսքովª զենքով հարցեր լուծելու "ավանդույթը" հայ իրականության մեջ կարծես թե իր ուրույն տեղն արդեն ամրապնդել է: Իսկ թե այս ամենն ուր կտանի, փորձեցինք պարզել հայաստանյան  վերլուծաբաններից եւ իրավաբաններից:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց.
-Մինչեւ Հայաստանում չդադարեն ընտրակաշառք տալը, նման դեպքերը միշտ էլ կլինեն: Ընտրակաշառքը ենթադրում է նաեւ քրեածին երեւույթներ: 1996 թվականին արդեն ակնհայտ էր, որ զանգվածային ընտրակեղծիքներով Լ. Տեր-Պետրոսյանը մնաց իշխանությանը եւ սա դարձավ կանոն: Քրեական հանցագործությունները նաեւ շատացել են իրավական պետության թուլության պատկերին: Մնացած գործոնների մասին էլ չեմ խոսում` աղքատություն, անարդարություն: Կա նաեւ մեկ այլ պատճառ. եթե խոշոր պաշտոնյան հանցագործություն է կատարում եւ չի պատժվում, ապա դրանից բոլորն օգտվում են եւ անում այն, ինչ կամենում են: Եթե այսպես շարունակվի, իրավիճակն ավելի է վատանալու: Հայ ժողովուրդը կդիմանա բազմաթիվ զրկանքների, սակայն անարդարության չի դիմանա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ նշեց.
-Շատ ցավալի է, որ նմանօրինակ դեպքերի շղթան հաջորդում է մեկը մյուսին: Կարծում եմ մեր հասարակության մեջ ձեւավորվել է անհանդուրժողականության մթնոլորտ, որը շատ վատ է եւ հարկավոր է տարբեր միջոցներով փոխել այն: Այս ամենը վկայում է նաեւ, որ մարդկանց մոտ դեռեւս կա ապօրինի զենք-զինամթերք: Այսպիսի դեպքերը պետք է շատ մանրակրկիտ քննվեն եւ դրանց հեղինակները ստանան իրենց արժանի պատիժը, որպեսզի մարդիկ չմտածեն, որ կարող են հանցագործություն կատարել եւ մնալ անպատիժ: Անհրաժեշտ է, որ բոլորս այս հարցերում կարողանանք միմյանց օգնել եւ օգտակար լինել` նման դեպքերը մինիմումի բերելու համար:
Փաստաբան ՀՈՎԻԿ ԱՐՍԵՆՅԱՆԸ ընդգծեց.
-Այսպիսի դեպքերում օրենքը տեղին չի կիրառվում, երբ արդարադատությունը կամ  դատական իշխանությունը իր դերում չէ, երբ օրենքը չի գործում միասնական, եւ քաղաքացին չի հասնում արդարության: Տվյալ պարագայում գործողությունները տեղի են ունենում օրենքից դուրս: Բոլոր դեպքերը եթե լավ ուսումնասիրվեն, ապա կտեսնենք, որ թվարկածս բոլոր գործոններն առկա են: Ամեն ինչ պետք է իրականացվի գործող օրենքի շրջանակներում:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե նրանց կարծիքով ինչո՞ւ Է  Հայաստանում ավելացել քրեական հանցագործությունների թիվը.
1. Անպատժելիության մթնոլորտում քրեական հանցագործությունները ավելանում են - 49%:
2. Սոցիալական պայմանները եւ անհանդուրժողականությունը բերում է հանցագործությունների- 23%:
3. Ունենք այն մեծ խնդիրը, որ հասարակությունն է արդեն հանցագործին համարում հեղինակություն: Առավել, քան գիտնականին, զինվորականին, ոստիկանին եւ այլն: Իսկ երետասարդությունն էլ, իհարկե, պետք է հեղինակությունների օրինակով շարժվի. 18%:
4. Նախկինում եւս եղել են նման դեպքեր, պարզապես այսօր ավելի ցայտուն են դարձել, քանի որ ամեն ինչ դարձել է հրապարակային- 7%:
5. Դժվարանում եմ պատասխանել - 3%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում