«ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ ԻՐ ԿՆՈՋԸ ՆՄԱՆ ՊԱՀՎԱԾՔ ՈՒՆԵՆԱԼ...»

Արխիվ 12-16

«ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ ԻՐ ԿՆՈՋԸ ՆՄԱՆ ՊԱՀՎԱԾՔ ՈՒՆԵՆԱԼ...»


Հայաստանյան ներքաղաքական կյանքում կարծես տեւական անդորր է, եթե հաշվի չառնենք նորաթուխ ընդդիմություն դարձած ԲՀԿ-ի կազմաքանդման գործընթացը եւ որոշ ընդդիմադիր գործիչների արտասահմանյան քաղաքական «խաղերը»: Հենց այս ամենի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ հետ:

«ԵԹԵ ԱՌԱՋԻՆԸ ՉԿԱ, ՊԻՏԻ ԿԱՌՈՒՅՑԸ ՔԱՆԴՎԻ»

–Պարոն Աղաբաբյան, ինչպե՞ս կգնահատեք հանրապետության թիվ երկրորդ կուսակցությունը համարվող ԲՀԿ-ի ներկայիս վիճակը, երբ օր օրի նոր մարդիկ են դուրս գալիս իրենց կազմից:


– Անկեղծ ասած, տեղյակ չեմ, բայց համարում եմ բնական երեւույթ: Այն` որպես կուսակցություն, չէր կարող այդքան ուժեղ լինել, որովհետեւ մի հոգու էին տեսնում կուսակցության ղեկավար, չկար երկրորդը, երրորդը... Եվ, բնականաբար, եթե առաջինը չկա, պիտի կառույցը քանդվի: Հետեւաբար, ԲՀԿ-ում այսօր քանդվելու գործընթացը շարունակվում է:
– Արդեն որոշակի տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ից դուրս եկած մի քանի պատգամավորներ պատաստվում են ՕԵԿ-ի մաս կազմել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Դե, երբ մի կառույց փլվում է, բնականաբար, այդ կառույցի այն անդամները, որոնք փլուզվողներից են, պիտի գնան մի տեղ ու փորձեն տեղավորվել: Օրինակ` ես հանկարծ, Աստված չանի, կուսակցությունից դուրս գամ, պատգամավորությունից էլ դուրս կգամ եւ ընդհանրապես կդառնամ սովորական քաղաքացի:
– Այսինքն` ոչ պատվաբե՞ր եք համարում կուսակցությունից դուրս գալը, սակայն կառչած մնալը մանդատից:
– Իհարկե, եթե դու կուսակցություն ես ունեցել եւ հարգել ես այդ կուսակցության որոշումները եւ կանոնադրությունը, չի կարելի այդպես վարվել:
– Ի վերջո, դառնալով ընդդիմություն` ըստ Ձեզ, ԲՀԿ-ի վարկանիշը կբարձրանա՞:
– Իմ կարծիքով` բան չի փոխվի, որովհետեւ նրանց նկատմամբ հավատը կորցրեց ժողովուրդը:

«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԼԻՆԵԼ»

–ԲՀԿ-ական ազատամարտիկ պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի եւ Ռուբեն Գեւորգյանի ու հանրապետական ազատամարտիկների միջեւ ակնհայտ հակասություն կար: Արդյո՞ք Գ. Ծառուկյանի` «Բարգավաճ Հայաստանից» հեռանալով` նաեւ այս փոխհարաբերությունները կվերանայվեն:
– Չեմ նկատել ու չեմ էլ մտածում, որ կարող էին Ռուբիկը կամ Ռուստամը ազատամարտիկների մեջ ինչ-որ հակասություն տարածել:
Ազատամարտիկներն առանձին երեւույթ են աշխարհում, եւ, իմ կարծիքով, նրանք իրար վիրավորելու ոչինչ չունեն: Չեմ կարծում, որ Հանրապետականի, «Բարգավաճի» կամ չգիտեմ որ կուսակցության ազատամարտիկներ կան, ազատամարտիկը հայ ժողովրդինն է, Հայաստանինն է, նրանց պետք չէ կուսակցականացնել:
– Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ հիմա գոնե ազատամարտիկներն ավելի համախմբված կլինեն:
– Չգիտեմ ով ինչպես, բայց ես ասում եմ, որ ազատամարտիկ նշանակում է լինել հայրենիքինը, ոչ թե որեւիցե կուսակցությանը: Եթե որեւիցե կուսակցության ազատամարտիկ կա, ապա ես նրան դատապարտված եմ համարում:
– Նաեւ մամուլում շրջանառվում էր, թե Ռ. Գեւորգյանը մեղադրել է Գ. Ծառուկյանին, թե կուսակցական խնդիրների պատճառով մեզ մեր ազատամարտիկ ախպերների հետ փորձեցիք կռվեցնել...
– Ամեն մարդ խոսում է իր գիտակցության չափանիշներով: Իմ չափանիշը սա է, նորից եմ կրկնում` ազատամարտիկը չի կարող կուսակցությանը լինել, այլ միայն կարող է լինել իր հայրենիքինն ու իր պետությանը:

«ՇԱՏ ՄԵԾ ՍԽԱԼ Է ԹՈՒՅԼ ՏՎԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»

–Գրեթե մեկ ամիս է մնացել, որ նշենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ ունենում Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ ու բողոքում 100-րդ տարելիցին նվիրված Համահայկական հռչակագրից: Ինչպե՞ս եք վերաբերում այս երեւույթին:
– Եթե պատմության էջերը թերթեք, կտեսնեք, որ հայ ժողովուրդը երբեմն ոչ բարեկամի «փեշերն ընկնելու» բնավորություն ունի, որովհետեւ չկան բարեկամներ, կան շահեր: Պետք չէ մեր երկրի ներքին գործերը, մեր լուծելու խնդիրները փաթաթել ուրիշների վզին: Միեւնույնն է, դա արհամարհված է լինելու, որովհետեւ ոչ մեկը չի սիրում, որ իր հարեւանի ներքին խոհանոցից իրենց տանը խոսեն: Դա ճիշտ բան չէ: Համարում եմ, որ շատ մեծ սխալ է թույլ տվել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Չի՛ կարելի գնալ սրա-նրա դուռը ու բողոքել քո երկրից: Այսինքն` ինքն իր տնից գնացել է ուրիշի՞ն է բողոքում, ինչպե՞ս կարելի է: Ուրեմն` նա տան անդամ չէ արդեն, ինքն իրեն զրկեց այդ տան անդամը լինելուց:
– Ի դեպ, այս իրավիճակում, երբ ներքաղաքական ու արտաքին քաղաքական բազմաթիվ խնդիրներ ունենք, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս շրջանում լծվել է համասեռամոլների պաշտպանությամբ: Ինչպե՞ս կգնահատեք այն, որ պատգամավորն իր մանդատը հանուն նման երեւույթների լոբբինգի է օգտագործում:
– Ընդհանրապես այդ կնոջ մասին ասելիք չունեմ:
– Իսկ ինչո՞վ է պայմանավորված:
– Նա այդքան երեխա ունի, թող իր երեխաներով զբաղվի, ոչ թե նման խնդիրներով: Զարմանում եմ, թե ինչպես է Փոստանջյանի ամուսինը թույլ տալիս իր կնոջը նման պահվածք ունենալ եւ նման թեմաներով զբաղվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում