ՕԲԱՄԱՅԻՑ ԱՐԴԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՍՊԱՍԵԼԻ Է

Արխիվ 12-16

ՕԲԱՄԱՅԻՑ ԱՐԴԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՍՊԱՍԵԼԻ Է


Պարզվում է, որ մեր օրերում, բացի ռուսներից, այլ պետություններ եւս կարող են դառնալ ամերիկյան սանկցիաների թիրախը: Մասնավորապեսª Վենեսուելայի, ավելի կոնկրետª համաշխարհային նավթային քարտեզում հիմնական դերակատարներից մեկը հանդիսացող այդ պետության մի շարք բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ Վաշինգտոնը օրերս որոշեց պատժամիջոցներ հայտարարել, թե նրանք ոտնահարում են մարդու իրավունքները:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ. "ՊԵՏՔ Է ՇԱՏ ՌՈՒՍՆԵՐԻ ՍՊԱՆԵԼ"


Թե կոնկրետ ում եւ որ իրավունքներն են խախտել վենեսուելացիները, բացատրում է հանրահայտ Ուգո Չավեսից հետո նախագահ Նիկոլաս Մադուրոնª պնդելով, թե Բարաք Օբաման Վենեսուելայում հեղաշրջում էր նախապատրաստում. "ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ներկայացնում է ամերիկյան իմպերիալիստական էլիտան, որոշել է անձամբ իր վրա վերցնել իմ կառավարությանը հաղթելու եւ Վենեսուելա ներխուժելու խնդիրը, որպեսզի վերահսկի այն": Ժամանակակից լեզվով ասածª այս անգամ էլ Օբաման Վենեսուելայում էր "մայդան" սարքում, բայց երեւում էª կազմակերպիչներին ժամանակին չեզոքացրել են: Դրանով էլ, "իհարկե"ª վենեսուելացիները կոպտորեն խախտել են մարդուª "մայդան" սարքելու իրավունքը, այսինքնª Վաշինգտոնի այս պատժամիջոցները եւս միանգամայն "օրինական" են:
Չնայած մյուս կողմից էլª իր հիմարիկի կերպարով հռչակված Պետդեպարտամենտի խոսնակ Ջեյն Փսակին այդ պատժամիջոցների հետ կապված բավականին ուշագրավ մեկնաբանություն տվեց, թե Վենեսուելան. "ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար սպառնալիք է": Հասկանալի էª իրականում այդ հարավամերիկյան պետությունը ԱՄՆ-ի համար "մի հարվածի բան է", այսինքնª որեւէ գործնական վտանգ Վաշինգտոնի համար նույնիսկ ամենավառ երեւակայության դեպքում չի կարող ներկայացնել: Եվ ստանում ենք այս տխուր պատկերըª որ երկիրը ԱՄՆ-ին թույլ չի տալիս իր մոտ "մայդան" սարքել, միանգամից վերածվում է "ազգային անվտանգության վտանգի"ª ենթակա ամեն տեսակի սանկցիայի եւ մինչեւ իսկª ռազմական պատժամիջոցների:
Իհարկեª սա ամենեւին էլ նոր բան չէ, եւ Վենեսուելայի ու տիկին Փսակիի այդ մեկնաբանության մասին հիշեցինք, քանի որ այդ հայտարարությանը զուգահեռª նա նաեւ հայտարարեց, թե ԱՄՆ-ը մտածում է Ռուսաստանի նկատմամբ հերթական պատժամիջոցների մասին, ընդ որում, նաեւ Եվրոպայի հետ է քննարկումներ անցկացնում: Միայն թե այս անգամ Պետքարտուղարության խոսնակը ֆիքսում է հետեւյալը. "Մենք շարունակում ենք քննարկումները պատժամիջոցների եւ այլ հետեւանքների մասին":
Թե այդ ինչ "այլ հետեւանքների" մասին է խոսքը, տիկին Փսակին բառ անգամ չի ասում: Մինչդեռ մասնավորապես ռուսական քաղաքագիտական ու վերլուծական շրջանակներոմ կա մինչեւ իսկ այն տեսակետը, թե դրա տակ պետք է հասկանալ ռազմական սպառնալիք: Ասենքª իրավիճակը կտրուկ ռազմականացնելուն միտված` մի շարք այլ մտահոգող դրվագներ այս օրերին մի գլուխ ֆիքսվում ենª սկսած Արեւելյան Եվրոպայում ամերիկյան ռազմական տեխնիկայի տպավորիչ խմբաքանակների կուտակումներից, վերջացրած, ասենք, ամերիկացի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռոբերտ Սքեյլզի այն ռազմաշունչ հայտարարությամբ, թե պետք է "ռուսներին սպանել", եւ ինչքան շատ, այնքանª լավ: Իհարկեª կարելի է նաեւ մտածել, թե սույն երբեմնի գեներալը ժամանակին Վիետնամում լավ քոթակ է կերել, ու հիմա մի երկու ավելորդ բաժակից հետո վենդետա է քարոզում: Բայց նաեւ սա ցույց է տալիս, թե ամերիկյան ռազմական շրջանակներում ներկայումս ինչ մտքեր են խմորվում, առավել եւս, որ գործող գեներալներն էլ առանց քաշվելու սկսել են քարոզարշավ, թե Ուկրաինան պետք է մինչեւ վերջ զինել ու վերածել երկրորդ Հարավսլավիայիª բոլորը բոլորի դեմ սկզբունքով. ինչքան շատ իրար կոտորեն, այնքան Ռուսաստանի եւ Եվրոպայի գործն է դժվարանալու:
Մի խոսքովª իրավիճակը ռազմական ուղղությամբ շիկանում է բառիս բուն իմաստով` աչքի առաջ: Ու եթե այս ընդհանուր պատկերին ավելացնենք, որ Վաշինգտոնի ճնշմամբ Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատեց Ուկրաինային չորս տարում 17,5 միլիարդ դոլար վարկ տրամադրելու մասին պայմանագիրը, այսինքնª Կիեւը փաստացի պատերազմը շարունակելու փող է ստանում, կարելի է ենթադրել, որ այդ պայթյունին երկար չենք սպասի:

"ՍԵՎԻՆ ՍԱՊՈՆՆ ԻՆՉ ԿԱՆԻ"


Թերեւսª այդ ամենածայրահեղ զարգացումները կանխելու վերջին փորձերն են այս օրերին Մոսկվայից հնչող բավականին արմատական հայտարարությունները: Առաջինը, որ վկայում է իր մասնակցությունը "Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին" համաձայնագրին: Կարող է թվալ, որ այդ գրեթե մեռած համաձայնագրից դուրս գալը կամ չտալը գործնականում բան չի փոխում: Սակայն սա Մոսկվայի կողմից բաց ակնարկ է, որ պատրաստվում է երկրի արեւմտյան հատվածներում զինված ուժերը առավելագույնս ընդարձակել, եւ պատահական չէր, որ ՆԱՏՕ-ն չհապաղեց այդ կապակցությամբ իր "մտահոգությունը" հայտնել: Սակայն դրան էլ գումարվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Ղրիմը ռուսական տարածք է եւ. "Ռուսաստանը կարող է այնտեղ միջուկային զենք տեղակայել": Միգուցե ամերիկյան գեներալիտետը այս դեպքում էլ կփորձի անտարբեր ձեւանալ, սակայն եվրոպացիները հազիվ թե լուրջ ուշադրության չդարձնեն դրան: Առավել եւս, որ Ղրիմում արդեն իսկ տեղակայված են "Իսկանդերներ", որոնք ի զորու են սովորականից զատ նաեւ միջուկային հարված հասցնել Եվրոպայի գրեթե ողջ տարածքին: Ու սրանից զատ էլª Լավրովի ենթականª ՌԴ ԱԳՆ-ի զինատեսակների նկատմամբ վերահսկողության եւ չտարածման դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Ուլյանովը նաեւ "անձնական տեսակետ" ներկայացրեց, թեª Ռուսաստանը կարող է եւ. "Դադարեցնել Արեւմուտքի հետ համագործակցությունը զինատեսակների վերահսկողության եւ չտարածման հարցերով": Այդ թվումª միջուկային զենքի՞. դա արդեն ոչ միայն եվրոպացիներին, այլեւ ամերիկյան գեներալիտետին էլ, մեղմ ասած, լուրջ անհանգստություն կպատճառի:
Մի խոսքովª մկանների այս ցուցադրությունը բուռն թափով շարունակվում է, եւ դեռ կտեսնենք, թե ում նյարդերը տեղի կտան: Միայն թեª սրան զուգահեռ Վաշինգտոնը կարծես թե Դոնբասին նմանվող խաղ էլ սկսել է Չինաստանի հարեւանությամբª Մյանմաիի ¥Բիրմա¤ առավելապես չինացիներով բնակեցված տարածքներում, թերեւս այն հաշվարկով, որ հրդեհը կտարածվի դեպի հարեւանությամբ գտնվող չինական Տիբեթ եւ թյուրքաբնակ ույղուրական ինքնավար տարածաշրջան, որտեղ վերջին տարիներին քանիցս նկատվել են "գունավոր հեղափոխության" նշաններ: Գումարած դրանª նախագահ Օբաման երկարաձգեց նաեւ Իրանի նկատմամբ պատժամիջոցներըª դրանով էլ հասկացնելով, որ անկախ ընթացող բանակցություններից, Թեհրանը եւս մնում է հիմնական թիրախներից մեկի դերում: Մի խոսքովª կրակն ամենուր է սկսում տարածվել, միայն թե անգամ ամերիկյան մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ են այն համոզմունքին, որ սա պարզապես տանում է ամերիկյան այդ բոլոր "թիրախների" մերձեցման. "Եթե մինչ այս` Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու այլ երկրներ փորձում էին համագործակցել միայն տնտեսական հարթակում, որը միշտ չէ, որ հաջողվում էր, ապա Սպիտակ տան գործողությունները նրանց պարզապես ստիպում է արագորեն հարթել տնտեսական տարաձայնություններն ու աստիճանաբար համագործակցությունը տեղափոխել նաեւ ռազմական ուղղություն: Իսկ այն օրինակը, որ անգամ Հնդկաստանն օրերս հրաժարվեց ֆրանսիական ռազմական ինքնաթիռներիցª հօգուտ ռուսականի, հուշում է, որ Վաշինգտոնը այդ հսկայածավալª Ռուսաստան-Իրան-Հնդկաստան-Չինաստան տարածաշրջանին ուղղակիորեն մղում է դեպի ռազմական սերտ գործակցության դաշտ: Եվ եթե անգամ Եվրոպային չկորցնի, մեկ է, ԱՄՆ-ը որեւէ մրցակցելու շանս այդ ստեղծվող գերհամակարգի հետ` չունի":
Թերեւսª միանգամայն ռեալ մոտեցում է: Միայն թե Սպիտակ տունը, անգամ ամերիկյան ամենահեղինակավոր մասնագետների պնդմամբ, գնալով կարճատես է դառնում, ու քիչ հավանականություն չունի, որ իրոք վառված լուցկին կնետի այդ համաշխարհային վառոդի տակառի վրա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում