Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների համար Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին հանդիպման չի հրավիրել... Ի՞նչ իմաստ կա քննարկման հրավիրել մարդկանց, որոնք քննարկման եզր չեն գտնում:
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ
5 ՄԱՐՏ 2015
Մեզ համար ընդունելի կլինեն սահմանադրական բարեփոխումները, եթե ընդդիմության վերահսկողական գործառույթներն ամրագրվեն եւ տեղ գտնեն Սահմանադրության մեջ: Կարեւորել ենք, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը ընդունվի: Եթե այս ճանապարհով ընթանա, մեզ համար բարեփոխումներն ընդունելի կլինեն: ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել "Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին" պայմանագրի` հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ: Երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը անդրադարձել են հատկապես խաղաղ ատոմի ոլորտին եւ նավթագազային բնագավառին: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում: